Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն 10 տարեկան է…

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն 10 տարեկան է…

Երեկ Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ն նշեց իր գործունեության 10 տարին, ժամանակահատված, որի ընթացքում ընկերությունը դարձել է Հայաստանում առաջատար վարկային կազմակերպություններից մեկն ինչպես ակտիվների մեծությամբ, այնպես էլ ծառայությունների բազմազանությամբ։ Չունենալով մասնաճյուղային ցանց` ընկերությունը կարողացել է հասանելիություն ապահովել Հայաստանի ամբողջ տարածքում և տրամադրել շուրջ 100.000 հատ վարկ 100 մլրդ ՀՀ դրամ ծավալով։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն մեծ ուշադրություն է դարձնում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին և այսօր հանդիսանում է նման նախագծերի խոշորագույն մանրածախ ֆինանսավորողը։ Առաջատար գաղափարները բիզնես նախագծերի վերածելու նպատակով` կազմակերպությունը շարունակաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ստարտափ ընկերություններին։ Մասնավոր կապիտալով աշխատող վարկային կազմակերպությունների շարքում Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն առաջինն էր, ով թողարկեց պարտատոմսեր, որոնց նկատմամբ պահանջարկն արդեն 5 տարի գերազանցում է առաջարկվող ծավալին։ Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրեր։

Լինելով առցանց հայկական վարկային կազմակերպություն` Գլոբալ Կրեդիտը ՈՒՎԿ-ն այսօր ներկայացրեց առցանց վարկավորման իր նոր հարթակը` CashMe-ն, որի միջոցով վարկավորման ծառայություններ են մատուցվելու շուրջօրյա 24/7 սկզբունքով` հասանելիություն ապահովելով ամբողջ աշխարհում։ Ընդամենը մուտքագրված անձնագրային տվյալների հիման վրա հավելվածն ավտոմատ եղանակով տեղեկություն է հայտնում վարկի գումարի հասանելի չափի վերաբերյալ։ Վարկի ստացումն էլ առավելապես պարզեցված է և հարմարեցված` հաճախորդների ժամանակը խնայելու համար։ Գումարը կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով` վճարային տերմինալների և բջջային օպերատորների միջոցով օրվա ցանկացած ժամին, այնպես էլ անկանխիկ` բանկային քարտի միջոցով։

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ն ակտիվորեն շարունակում է իր վարկային գործիքների թվայնացման գործընթացը, որի վերջնական նպատակն է իր հաճախորդների բարձրորակ ֆինանսական ծառայությունների մատուցումը և ֆինանսական միջոցների հասանելիության ապահովումը։

Ահա այսպիսի խոստումնալից անցած ճանապարհով և էլ ավելի ներկայանալի ապագայով Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ-ի թիմը նշեց իր 10-ամյակը, որին, ի դեպ, ընկերությունը պատրաստվել էր հավուր պատշաճի. համեղ հյուրասիրություն, տրամադրող երաժշտություն, տեխնիկական գերժամանակակից լուծումներ, որակյալ խմիչք և, իհարկե, բարձր տրամադրություն… ուրախ տարեդարձ, հարգելի Գլոբալ Կրեդիտ։

You May Also Like

See more