Խաղողօրհնեքը Ծիրանիում

Խաղողօրհնեքը Ծիրանիում

Վերջերս հաճախ ենք լինում Ծիրանիում, որովհետև այստեղ ցանկացած տոն նշվում է շատ գեղեցիկ և ներկայանալի։ Նախորդ անգամ Վարդավառն էր, իսկ երեկ արդեն` Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը. օր, երբ օրհնվում են խաղողի ողկույզները և շնորհվում ժողովրդին #խաղողօրհնեք։ Առհասարակ Ծիրանիի այցելուների համար արդեն նորություն չէ այն, որ իրենց առիթները նշելիս` նրանք կարող են նաև մասնակիցը դառնալ գեղեցիկ միջոցառման, հյուրասիրվել և անգամ անակնկալ նվերներ ստանալ։ Երեկ հենց նման օրերից մեկն էր, երբ քահանաների օրհնությունից հետո, Ծիրանիի հյուրերը կարողացան օրհնված խաղող համտեսել, Հին Արենի ընկերության կողմից անուշահամ գինի խմել և ձեռք ձեռքի բռնած ծանոթ ու անծանոթ միասին հայկական քոչարի պարել։ Այո՛, Ծիրանին այդպիսինն է. ամենաընտանեկան և հյուրասեր։

You May Also Like

See more