ԾԻՐԱՆԻՆ 7 տարեկան է…

ԾԻՐԱՆԻՆ 7 տարեկան է…

Նախորդ օրվա մեր գլխավոր նկարահանումը մեր սիրելի Ծիրանի ռեստորանի 7 ամյակն էր…

Անդրադառնամ MBG Hospitality ընկերությունը թերևս ամենաընտանեկան և կոլորիտային Ծիրանի ռեստորանին՝ վստահ ենք շատերին կհետաքրքրի այս յոթ տարիների ընթացքում նրա անցած ուղին, ստեղծման պատմությունը. այն առհասարակ սկիզբ է առել դեռ տարիներ առաջ Առինջ գյուղում, երբ իր տան բակում Միհր պապը բացել է իր ճաշարանը. ճաշարանն իր գաղտնի բաղադրատոմսերի և լավագույն ավանդույթների շնորհիվ շուտով նվաճում է համագյուղացիների սիրված վայրը կոչվելու իրավունքը, իսկ ավելի ուշ վերածնվում այսօրվա Ծիրանի այգի-ռեստորանում: Այս պահին, Ծիրանի Այգին համարվում է ամենամեծ ռեստորանը Հայաստանում, որ զբաղեցնում է 4 հա տարածք, որտեղ գտնվում են 61 փայտյա տնակներ բաց երկնքի տակ։ Կա նաև մեծ լիճ, ջրվեժ և շատ այլ գեղեցիկ անկյուններ: Այն ունի 1060 նստատեղ, 300 ծիրանի ծառ, որոնք ապահովում են ռեստորանն օրգանական մրգերով՝ կոմպոտներ և ջեմեր պատրաստելու համար: Ծիրանիի խոհանոցը ևս առանձնանում է իր պատրաստման տնական ոճով։ Բացի շատ սիրված ավանդական հայկական ուտեստներից, ինչպիսիք են խորովածը, տոլման, քյաբաբը, խաշլաման, խաշը և հարիսան, Ծիրանին հայտնի է իր հատուկ ճաշատեսակներով, ինչպիսիք են գառը պտուտակի վրա, փախլավան, գաթան թոնիրի մեջ, լավաշը, որը թխվում է հենց այգում, խնոցու թանը և գյուղում պատրաստված Արիշտան։ Հենց նման համեղ հյուրասիրությունից էլ օգտվեցին բոլոր հյուրերը Ծիրանիի տարեդարձին երգ ու պարով` հաճելի ընտանեկան մթնոլորտին վայելելով Նոյան Տապան գինիները: Երեկոն վարում էր գեղեցկուհի Արև Համբարձումյանը, հաճելի և ուրախ, լի անակնկալ-նվերներով և ընտանեկան ջերմ մթնոլորտով: Շնորհավոո՛ր, մեր սիրելի Ծիրանի…

 

 

You May Also Like

See more