“Կրկին յոթերորդ երկնքում” – Մերի Սարիկյան

“Կրկին յոթերորդ երկնքում” – Մերի Սարիկյան

Կրկին յոթերորդ երկնքում` հերթական հեղինակային հետաքրքիր գիրքը գեղեցկուհի Մերի Սարիկյանի կողմից։ Սեր, կյանք, ընտանիք, փոխհարաբերություններ` ահա, թե որն էր նախորդ օրվա թեման։ Փոքրիկ սեմինար-քննարկումը, գրքի ինտերակտիվ շնորհանդեսը, քաղցր հյուրասիրությունը և օրվան համահունչ ստեղծված միջավայրը թույլ տվեցին ներկաներին իրենց մի պահ զգալ յոթերորդ երկնքում։ Հոգեվիճակ, որն ըստ հեղինակի կինը ոչ թե պետք է պարզապես զգա մի ակնթարթ, այլ զգալուց հետո ճիշտ քայլերով փորձի այն երկարաձգել մի ողջ կյանք։ Ի դեպ, ներկաներին միջոցառման օրը գրքից զատ նաև հետաքրքիր նվերներ էին սպասվում, իսկ թե ու՞մ կողմից, մեզ հետ զրույցում մանրամասնեց Մերին.

– Նախ և առաջ շնորհակալ եմ Ձեզ և օրվա իմ բոլոր հյուրերին ներկայության համար, ինչպես նաև իմ բոլոր գործընկերներին, որոնք, ի դեպ, քիչ չեն. անչափ շնորհակալ եմ միջոցառման գլխավոր հովանավոր Ծաղկաձորի “Russia” հյուրանոցին, որը բոլոր հյուրերի համար պատրաստել էր գեղեցիկ նվերներ և մի շարք անակնկալներ, ինչպես նաև մեր մյուս գործընկերներին՝ DIM ֆրանսիական ներքնազգեստի խանութին, ՄԱՄ ընկերությանը, որը ներկայացնում է մանկական զարգացնող խաղեր, Titernik աքսեսուարների online shop-ին, SNURK և Atelier Choux Paris ապրանքանիշը ներկայացնող ընկերություններին և Tatev cakes -ին։ Իսկ այսօրվա երկնային միջավայրը մեզ համար ապահովեց Vivi event group-ը, – հավելեց Մերին։

Դե իսկ առաջարկվող կադրերով արդեն կարծում եմ կկարողանաք գնահատել փակ միջոցառումն իր ողջ հմայքով։

You May Also Like

See more