Միջազգային համաժողով՝ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱ

Միջազգային համաժողով՝ ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱ

Սեպտեմբերի 24-27-ը Հայաստանում անց են կացվում ՛՛ԻՏԱԼԻԱՅԻ ԲՈՒՅՐԵՐԸ՛՛ խորագրով միջազգային համաժողով. ՛՛Բուրմունք և ծես ՛՛:

Համաժողովի բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 24-ին Մաշտոցյան Մատենադարանի նիստերի դահլիճում, ապա՝  շարունակվեց Montmarte Restaurant-Cocktail-bar-ում: Բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո դել Մոնակոն և այլ պատվավոր հյուրեր: Բացման խոսքով հանդես եկան նաև Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

Գեցեղիկ երեկո, հաճելի երաժշտություն, համեղ հյուրասիրություն, իտալական ամոռանալի բույրեր՝ բացառիկ երեկո, որի ֆոտոշարքը կից տեղեկությամբ սիրով ներկայացնում ենք ստորև՝

Անհիշելի ժամանակներից, աշխարհի տարբեր ծայրերում հոտերն ու բուրումները ունեցել են և ունեն կիրառական տարբեր նշանակություններ՝ բուժական, ծիսական, գեղաբանական (կոսմետոլոգիական), որոնք օգտագործվել են՝ յուղերի, թուրմերի, օծանելիքների և քսուկների տեսքով:

«ԲՈՒՐՄՈՒՆՔ և ԾԵՍ-ԱՐՈՄԱԼԻՏՈՒՐԳԻԱ»-ն ներկայացավ ԻՏԱԼԻԱՅԻ ԲՈՒՅՐԵՐԸ խորագրով միջազգային համաժողով՝ կազմակերպված Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ: Այն նպատակ է հետապնդում ուշադրության արժանացնել Իտալիայի ժամանակակից օծանագործության ավանդույթներին և որակական տարբերություններին, համադրելով այն միջազգային շուկայի հետ, նրանց մրցունակությունն ու գրավչությունը առևտրա-արդյունաբերական ոլորտում, նաև Հայաստանում դարերով պահպանված հազվադեպ ծաղկատեսակներին, դրանց կիրառման եղանակներին, որոնք կարող են հետաքրքրական, օգտակար և կիրառելի լինել եվրոպական և այլ երկրների՝ դեղագործական, գեղաբանական (կոսմետոլոգիական), օծանագործական ընկերությունների համար, ուշադրություն սևեռել Հայաստանի բուսական աշխարհի բացառիկության և օգտակարության վրա:

Հայաստանցի և Իտալիայից ժամանած ոլորտի ներկայացուցիչները համաժողովին ներկայացան տեսական ելույթ-զեկույցներով՝ փոխանցելով իտալացի օծանագործների և կոսմետոլոգների հմտություններն ու փորձառությունը: Ի դեպ, համաժողովը բաղկացած էր մի շարք միջոցառումներից, որոնք ըստ ժամանակացույցի տեղի ունեցան Երևանում, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում, նաև Նայիրիան կոսմետոլոգիական ընկերությունում՝ սեպտեմբեր 24-ից 27-ը: Բացման արարողությանը ներկա կլինեն Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո դել Մոնակոն և այլ պատվավոր հյուրեր: Բացման խոսքով հանդես կգա Հայաստանում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:

You May Also Like

See more