Սանդոյանն է Գարունում

Սանդոյանն է Գարունում

Հոկտեմբերի 11-ին Երևան քաղաքի սրտում գտնվող «Գարուն» սրճարանում Սանդոյանական մթնոլորտ էր։

«Sandoyan է Գարունում» միջոցառման բոլոր հյուրերին անձամբ սպասարկում էր Sandoyan Management Consulting ընկերության ղեկավար Marina Sandoyan -ը։

Միջոցառման նպատակն էր ընդգծել որակյալ կառավարման դերը հյուրընկալության ոլորտում, և ի ցույց դնել ռեստորանային բիզնեսի վարման կարևոր մոտեցումները։

Իր խոսքում Մարինա Սանդոյանը նշեց, որ «Ռեստորանային բիզնեսը մի քանի հենասյուների վրա է կառուցվում՝ դրանք են
☑հաճելի միջավայրը ☑ համեղ ու բազմազան խոհանոցն ու ☑ բարձրակարգ սպասարկումը»։ «Գարուն» սրճարանն այս առումով պատահական չէր ընտրված, քանի որ իր մեջ ամփոփում է այս երեք սկզբունքները, ինչպես ասաց Սանդոյանը։

Երեկոյի հյուրերը «Գարուն»-ի հաճելի և տրամադրող միջավայրում վայելեցին հմուտ խոհարարի կողմից վարպետորեն պատրաստված ուտեստները՝ ամբողջացնելով օրվա սննդային հաճույքը համեղ գինու ուղեկցությամբ։ Միջոցառման հյուրերին առաջարկվեց նաև շաքարավազից զերծ քաղցրեղեն, որի լայն տեսականուց մշտապես կարելի է օգտվել «Գարուն»-ում կամ ստանալ առաքմամբ՝ պատվիրելով առցանց հարթակների միջոցով։

Իսկ հյուրերի սպասարկումը, կարիքների բավարարումն ու հարմարավետությունը Մարինա Սանդոյանի անմիջական հոգածության կիզակետում էր՝ «Գարուն»-ի սպասարկող անձնակազմի աջակցությամբ։

Իր ամփոփիչ խոսքում Սանդոյանը նշեց․ «Խոհարարությունն արվեստ է, իսկ հաճախորդի հարմարավետության մասին հոգ տանելն ու նրա քիմքը շոյելը՝ առաքելություն»։

Շնորհակալություն հայտնելով երեկոյի հյուրերին՝ Սանդոյանը հույս հայտնեց, որ վերը նշած երեք արժեքները, փոքրիկ շոկոլադների հետ, որոնք որպես անակնկալ նվեր պատրաստվել էին նրանց համար, հյուրերը կտանեն իրենց հետ՝ վերադառնալու ակնկալիքով։

Լուսանկարները՝ Նարեկ Արշակյանի

You May Also Like

See more