ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԻ ՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄ ԾԻՐԱՆԻ ԱՅԳՈՒՄ

ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ ԵՎ ՁՄԵՐՈՒԿԻ ՍԵԶՈՆԻ ԲԱՑՈՒՄ ԾԻՐԱՆԻ ԱՅԳՈՒՄ

MBG Hospitality» ընկերության չորս ռեստորաններում Վարդավառի տոնը նշվեց յուրովի : «Ծիրանի այգի», «Ծիրանի տուն», «Ոստան» եւ «Alaska by Hans&Franz» ռեստորաններում կազմակերպված էր հյուրասիրություն՝ ձմերուկով պատրաստված թարմ հյութերի, կոկտեյլների եւ աղանդերի տեսքով: Այդպիսով ընկերությունը ոչ միայն կենդանություն է տալիս Վարդավառի հնագույն ավանդույթներից մեկին՝ կապված ձմերուկի հյուրասիրության հետ, այլեւ հայտարարում է ձմերուկի սեզոնի մեկնարկը՝ մենյուի մեջ ավելացնելով ամառային այս մրգով պատրաստված ինքնատիպ խմիչքներ: Ի դեպ, դրանց բոլորի հեղինակը «MBG Hospitality» ընկերության սենյոր բար-մենեջեր Մուշեղ Վարդանյանն է:

Իհարկե, Մուշեղն այդ օրը հնարավորություն չուներ  անձամբ ներկա գտնվել բոլոր ռեստորաններում, փոխարենն իր հեղինակած բաղադրատոմսերը ներկայացրել էր մյուս բարմեններին, որպեսզի Վարդավառի օրը ոչ մի հյուր չհեռանա առանց ձմերուկով խմիչք համտեսելու: Նշենք, որ «Ծիրանի այգի»-ում նույնիսկ ավանդական հաց, պանիր, ձմերուկ  հյուրասիրեցին բոլոր այցելուներին, իսկ մյուս ռեստորաններում մատուցվեցին ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ` երեխաների ու մեծերի համար: Մուշեղ Վարդանյանն  ողջ օրը  «Ծիրանի այգի»-ում էր, որտեղ առավոտից ոչ ալկոհոլային կոկտեյլներ հյուրասիրվեց: Այստեղ կազմակերպված էր նաեւ տոնական շոու-ծրագիր, սպիտակ գինիների համտես, վարդավառյան խաղեր, մրցույթներ եւ այլն:

Տավուշում հայկական գինեգործական լավագույն ավանդույթներին նոր շունչ տված «Տուս» հայկական սպիտակ գինին էր հենց զարդարում Ծիրանիի հյուրասիրության սեղանը:

Իսկ ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ հետաքրքիր ու հաճելի անակնկալները շարունակվելու են իրենց բոլոր յոթ ռեստորաններում:

You May Also Like

See more