#իմսրտիSMMշիկ

#իմսրտիSMMշիկ

#իմսրտիSMMշիկ նախագիծը Skilrocks կրթական հարթակի նոր նախաձեռնությունն է, որն իր ֆորմատով նորություն է Հայաստանում։

Կարելի է ասել, որ նախագիծը տաղանդների գործարան է և միտված է բիզնեսի տարբեր նեղ ճյուղերում մասնագետների պատրաստմանը։

Նախագծի սկիզբը տրվել է SMM-ից, բայց նպատակ  կա ընդլայնել ոլորտներն, ըստ ընկերություններում առկա մասնագետների պահանջարկի։

Skill-ի թիմը նախագծի գաղափարն ուներ դեռ  վաղուց, բայց իրականացնելու պահը հասունացավ և անվանումն առաջացավ այն ժամանակ, երբ հայաստանյան մի քանի բրենդեր՝ Idram-ը, TelCell-ը, Upay-ը սոցիալական ցանցերում մեկը մյուսին նշելով փնտրում էին իրենց սրտի #SMMշիկին։

Արշավը մեծ տարածում գտավ, ու ստացավ #իմսրտիSMMշիկ անունն ու ավարտվեց այդ բոլոր բրենդերի SMMշիկների հավաքով, որի ժամանակ  էլ Skill-ի թիմը ներկայացրեց իր նախագիծը։

Նախագծի նպատակն է մի կողմից օգնել ընկերություններին գտնել մրցունակ և մոտիվացված սոցիալական մեդիայի մասնագետներ, մյուս կողմից հնարավորություն տալ երիտասարդներին մասնագիտանալ այդ ոլորտում և ձեռք բերել պրակտիկ փորձ և աշխատանք։

Նախագծի տևողությունը երեք ամիս է և այն ենթադրում է դասընթաց + պրակտիկա։ Այսինքն, ընկերությունը, որը միացել է նախագծին հայտադիմորդներից իր համար թեկնածու է ընտրում, հոգում նրա դասընթացին մասնակցությունը և 10 շաբաթյա ժամկետով պրակտիկայի վերցնում իր ընկերությունում։

Մասնակիցը զուգահեռ և վերապատրաստվում է և գործնական փորձ ձեռք բերում տվյալ ընկերության համար դառնալով SMM մասնագետ, կամ այսպես ասած #սրտիSMMշիկ։

Կարճ ասած նախագիծը հանդիպման վայր է սրտերի  մասնագետների ու սրտերի ընկերությունների համար։

Նախագծին դիմորդներն անցնում են ընտրության մի քանի փուլ՝ լրացնելով համապատասխան հայտ, որը բաց և հասանելի է բոլորին, որից հետո անցնում են ընտրության որոշակի փուլեր  և հասնում են բաց լսումների փուլին։

Փետրվարի 8-ին Skillrocks-ում անցկացվեց նախագծի բաց լսումների փուլը։ Դիմորդները ստացել էին առաջադրանք, որը ներկայացրեցին ընկերությունների ներկայացուցիչներին։

Նախագծին մասնակցող ընկերությունների ցանկում էին Seaside Startup Summit-ը, Domino Prodiction-ը, MBG Hospitality-ն, FinStab Production-ը, ինչպես նաև հենց ինքը skill-ը։ Ընկերությունների ներկայացուցիչները լսելով բոլոր մասնակիցներին ընտրեցին իրենց սրտի SMMշիկներին։

Նախագիծը շատ մեծ հնարավորություններ է թե՛ երիտասարդների, թե ընկերությունների համար այլընտրանքային տարբերակով աշխատակից կամ աշխատանք գտնելու համար։ Այն նոր մոտեցում է մասնագետների հավաքագրման՝ ռեքրութինգի գործընթացում։

Նախագծի երկրորդ փուլի համար հայտագրումները բաց կլինեն շատ շուտով։ Նախագծին կարող եք դիմել, թե որպես մասնակից, և թե որպես ընկերություն։ Մանրամասներին և թարմացումներին կարող եք հետևել Skillrocks ֆեյսբուքյան էջում։

You May Also Like

See more