Իսպանացի և ռուս խոհարարները` հայկական ամենասիրված ռեստորաններից մեկում` Ոստան-ում

Իսպանացի և ռուս խոհարարները` հայկական ամենասիրված ռեստորաններից մեկում` Ոստան-ում

Վստահ ենք` բոլորը գիտեն, որ այս օրերին Երևանում անց է կացվում <<Yerevan Food Fest>> ուտեստների փառատոնը, որի շրջանակներում իրականացվում են բազմաթիվ միջոցառումներ, վարպետության դասեր՝ խոհարարների, ռեստորատորների, քննադատների և լրագրողների համար: Մայրաքաղաքի հենց սրտում, Աբովյան փողոցում գտնվող <<Ոստան>> ռեստորանը, որը հանդիսանում է երևանյան ամենահին բակերից մեկը, ինչպես նաև ռեստորանային մշակույթում հին ավանդույթները պահելուց զատ, նոր և թարմ գաղափարների կրողը, չէր կարող անմասն մնալ մայրաքաղաքային այս իրադարձությունից։ Եվ այսպես. <<Ոստան>> ռեստորանը երեկ հյուրընկալել էր  իսպանացի շեֆ-խոհարար Իվան Սաեզին, ով պիտի հատուկ ճաշացանկ կազմեր <<MBG Hospitality>> ընկերության բրենդ-շեֆ Պավել Կուրտեևի հետ օրվա հատուկ հյուրերի համար։ << 4 ձեռք` 5 ուտեստ>>, այն էլ ինչպիսի ուտեստներ, մեկը մյուսից ախորժելի և համեղ. նախ անուշահամ նախուտեստներ էր, հետո մարինացված և ծխեցված իշխանը` նշի սոուսով, ապա խեցգետնով պաելյան: Հետո հերթը հիմնական տաք ուտեստինն էր՝ հորթի միսը կարտոֆիլե պյուրեով և հատուկ սոուսով: Իսկ արդեն վերջում մատուցվեց աղանդերը, որը հատապտղային հատուկ սոուսով պաղպաղակն էր: Հյուրերը բոլոր ուտեստների հետ վայելում էին <<Koor>> հայկական գինիների տեսականին, ոմանք կարմիրը, ոմանք էլ` սպիտակը։

Հատուկ ընթրիքին ներկա էին բազմաթիվ հարգարժան անձիք, գուրմաններ և առողջ սնունդը գնահատող հատուկ հյուրեր արտերկրից, ի դեպ, նրանց թվում էր նաև Իտալիայից ժամանած ռեստորանային հայտնի քննադատ Ֆեդերիկո Ֆերերոն և գինու ու գաստրոնոմիայի միջազգային կենտրոնի նախագահ Լեոնիդ Գելիպտերմանը:

Հատուկ հյուրեր, իրենց գործի գիտակ խոհարարներ, գերազանց նախաձեռնություն, երևանյան  կոլորիտային բակ, հաճել երաժշտություն և համեղ սնունդ… սիրով ներկայացնում ենք բացառիկ երեկոյի ֆոտոշարքը

You May Also Like

See more