Կլայկ էկոնոմ խանութ–սրահ․ լիկվիդացիոն տեսականի և ոչ միայն․․․

Կլայկ էկոնոմ խանութ–սրահ․ լիկվիդացիոն տեսականի և ոչ միայն․․․

Երեկ այցելել էինք Շիրակ 43 հասցեում գտնվող «Կլայկ Էկոնոմ» խանութ-սրահ` ցուցադրելու նոր տեսականին և ներկայացնելու ճկուն զեղչային համակարգը:

Ասել,որ մենք հիացած էինք տեսականու բազմազանությամբ,դա բավարար չի լինի:

Ներկայացված էր վառ ամառային տեսականի, ամառանոցի համար նախատեսված էկոլոգիապես մաքուր արմավենու ծառից պատրաստված նորաձև մոդելներ, ձեռագործ դարբնի աշխատանքներ, որոնք կլրացնեն ձեր հանգստի կարևոր անկյունը:

Սրահում կգտնեք ոչ միայն բրենդային եվրոպական կահույք, այնպես էլ Xmobili հայկական արտադրության ապրանքանիշի բարձրորակ փափուկ կահույք` նախատեսված հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և մանկական ննջասենյակների համար:

Հայկական արտադրանքի սիրահարների համար ունենք լավ նորություն` խանութ-սրահից կարող եք պատվիրել ձեր ցանկացած կահույքը Xmobili-իցորը պատրաստ կլինի պատվերը հաստատելուց` 15-20 աշխատանքային օրվա ընթացքում:

Սրահի 2-րդ հարկում ներկայացված է outlet մեծ տեսականի, որն իր մեջ ներառում է սեղան-աթոռների, գրասենյակային կահույքի և ցուցապահարանների լայն ընտրանի:

Այժմ առկա են միջսենյակային դռներ, որոնք կարող եք ձեռք բերել լիկվիդացիոն գներով:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել յուրաքանչյուր օր՝ ժամը 10:00-ից 19:00-ն հետևյալ հեռախոսահամարով՝ 099 42 77 88:

You May Also Like

See more