15 տարի HoReCa ոլորտում` Մայ Անուշավանյան

15 տարի HoReCa ոլորտում` Մայ Անուշավանյան

Նախորդ օրը մի շատ սիրուն փակ միջոցառման էինք հրավիրված. ռեստորանային ոլորտում շատերի կողմից սիրված Մայ Անուշավանյանը նշում էր իր տարեդարձը և HoReCa ոլորտում ծավալած գործունեության 15 ամյակը։

Միջոցառմանը ներկա էին Մայի գործընկերներն ու հարազատները։ Թեմատիկ ծննդյան տարեդարձը հյուրերը վայելեցին ինչպես հարկն է` համեղ հյուրասիրվելով, հաճելի երաժշտության ներքո լավ խմիչք վայելելով, այդ ամենն, իհարկե, Մայի ուշադրության ու հոգատարության ներքո։

Օրվա ավարտին Մայը ներկայացրեց նաև իր անվանական ընկերությունը` My HoReCa Solutions։ Ի դեպ, MY-ին անդրադառնալիս Մայը հավելեց.

– Կարծում եմ ճիշտ ժամանակն է հասունացել ստեղծել մի ընկերություն, որը ոչ միայն զբաղվելու է Start Up նախագծերով, այլ` արդեն իսկ գործող ռեստորանային հաստատություններին արդյունավետ նախագծեր առաջարկելով և ոլորտի զարգացմանը օգտակար լինելով։

Ծափ ողջյուններից հետո բոլորին սպասվում էր տորթի շքեղ կտրման արարողություն։ Հավելեմ միայն, որ անգամ տեղացող անձրևը չփչացրեց ներկաների տրամադրությունը։ Բոլորն ի սրտե պարում և ուրախանում էին անգամ անձրևի կաթիլների տակ։ Մեկ անգամ ևս ուրախ տարեդարձ ենք մաղթում Ձեզ, սիրելի Մայ Անուշավանյան, Ձեր դրական ու ջերմ աուրան ողջ օրվա ընթացքում ուղեկցեց բոլորիս։

You May Also Like

See more