Academy of Creative Explorers

Academy of Creative Explorers

Սայաթ Նովա 29/1 հասցեում է գտնվում Academy of Creative Explorers ( ACE ) երեխաների զարգացման կենտրոնը, որը իսկական բացահայտում էր մեր համար. եռհարկանի շինություն, գեղեցիկ և տրամադրող ինտերիեր, թարմության բույր, դասավանդման հետաքրքիր մեթոդիկա և մոտեցումներ։ Հենց վերը նշված բոլոր պայմաններից օգտվելով` Ձեր երեխան կարող է դառնալ այս կենտրոնի անդամ, քանի որ 《 Էյ.Սի․Ի.》-ն առաջարկում է 3-16 տարեկան երեխաների համար նախատեսված մի շարք կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն լեզվական գիտելիքների և կարևորագույն կենսական հմտությունների զարգացմանը։ Նշեմ նաև, որ այս կենտրոնում մասնագետներն աշխատում են National Geographic և Collins ծրագրերով, ինչը միանշանակ տալիս է իր արդյունքները։ Լեզուների ուսուցման միջոցով այստեղ զարգացնում են երեխաների ստեղծագործական միտքը, ներկայացման հմտությունները, օտար լեզուներով աշխարհը բացահայտելու մանկական հետաքրքրությունները։ Իսկ ամռան ամսիներին այստեղ առկա ծրագրերից բացի գործում է նաև ամառային դպրոց համապատասխան պայմաններով, որոնց առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք զանգահարել`

Հեռ` (011) 57 57 57, 095 00 50 27

Հասցե` Սայաթ Նովա 29/1

You May Also Like

See more