Alaska by Hanz & Franz-ը 1 տարեկան է…

Alaska by Hanz & Franz-ը 1 տարեկան է…

Երբ որևէ թագավորություն իր տարեդարձն է նշում, ակնկալիքներն էլ համապատասխան են լինում …

Այո՛, երեկ Արամ փողոցի վրա գտնվող ծովամթերքի և մսամթերքի Alaska թագավորությունը հավուր պատշաճի նշեց իր 1-ամյակը. թեմատիկ երեկո, հավատարիմ հաճախորդներ, ովքեր շտապել էին ամրագրել ռեստորանի իրենց նախընտրելի սեղանիկը, հատուկ հյուրեր, անչափ համեղ հյուրասիրություն, որը միայն մեր լուսանկարչի որսած կադրերով կկարողանաք գնահատել, և հաճելի երաժշտություն DJ Donz-ի կողմից։ Իսկ հիմա փոքր-ինչ մանրամասն. տոնական հյուրերին երեկ Alaska by Hanz & Franz-ում դիմավորեցին մի խումբ գեղեցկուհի հնդկացիներ` առաջարկելով նկարահանվել թեմատիկ ֆոտոստենդի մոտ, հետո հյուրերը առաջացան` վայելելու աստվածային Zonin փրփրուն գինին և իսպանացի շեֆ խոհարարի և ընկերության բրենդ շեֆի ստեղծած հատուկ բաղադրատոմսով պատրաստված մարինացված իշխանը։ Իսկ ավելի ուշ արդեն հաճելի երաժշտություն, ու մեկը մեկից ախորժելի ուտեստներ, որոնք հյուրերը վայելում էին տոնական բաթլի արդյունքում ստացված բացառիկ լիկյորների հետ, ի դեպ, այդ յուրահատուկ խմիչքների ամբողջական բաղադրությունն այդպես էլ չկարողացանք բացահայտել ( ֆիրմային գաղտնիք էր )։

Չմոռանամ նաև ամենակարևորի մասին` տոնական տորթը… տորթի մատուցման ու կտրման նման արարողության մենք դեռ ականատես չէինք եղել։ Կաթսաների ու գդալների զրնգուն ձայների ներքո ալյասկացիները ներս բերեցին իրենց յուրահատուկ տորթը և կացնահարեցին` համեղ բաժին հատկացնելով հյուրերից յուրաքանչյուրին։

Դե ինչ, ևս մենք անգամ շնորհավորում ենք մեր սիրելի Alaska-յի տարեդարձը և առաջարկում գնահատել տոնական օրվա ողջ հմայքը մեր ֆոտոշարքով։

You May Also Like

See more