Anna Salome: «Fashion Business & Marketing Intensive»

Anna Salome: «Fashion Business & Marketing Intensive»

Նորաձևության մարքեթինգի մասնագետ Աննա Սալոմեի հետքերով նախորդ օրը Չինար ռեստորանում էինք, որտեղ Աննան ավարտական վկայականներ էր հանձնում համանուն կուրսեր անցած մասնակիցներին։ Մենք էլ առիթը բաց չթողեցինք և մի քանի հարց ուղղեցինք Աննային, ինչն էլ սիրով ներկայացնում ենք ստորև. ՀԱՐՑ – Ակնհայտ է, որ մասնակիցները պարզապես հիացած են կազմակերպված կուրսերով և իրենց ստացած գիտելիքներով, կասե՞ք առհասարակ ինչ ինտենսիվությամբ եք նման կուրսերն կազմակերպում։

ՊԱՏԱՍԽԱՆ Ա.Ս.– «Մարքեթինգը նորաձևության ոլորտում» թեմայով մաստեր-կլասից հետո սա առաջին դասընթացն էր, որ նախաձեռնել էի: Թե երբ կլինի հաջորդը, դժվարանում եմ ասել, քանի որ կան անհատական պարապմունքների ամրագրումներ, որոնք թույլ չեն տալիս նոր խմբային դասընթաց սկսել անմիջապես: Ամեն դեպքում՝ հաջորդը կարծում եմ շատ չի ուշանա, քանի որ պահանջարկը կա, և դիմողները շատ են:

ՀԱՐՑ – Ինչքա՞ն են տևում կուրսերը և ի՞նչ են տալիս դրանք մասնակիցներին։

ՊԱՏԱՍԽԱՆ Ա.Ս. – Դասընթացի տևողությունը՝ 24 ժամ է, ասել է թե 8 դաս։

Այն նախատեսված է նորաձևության շուկայում գործող բիզնեսի սեփականատերերի, դիզայներների, մարքեթինգի մասնագետների կամ ուղղակի ուսանողների համար, ովքեր հետաքրքրվում են նորաձևությամբ և պլանավորում նեղ մասնագիտացում ձեռք բերել նորաձևության ոլորտում:

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք են բերում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ նորաձևության շուկայում սեփական բիզնեսը գրագետ կազմակերպելու և ճիշտ մարքեթինգային քաղաքականություն վարելու, գործնական փորձ նորաձևության շուկայի ճանաչված բրենդերի օրինակով և իհարկե նեթվորքինգ:

ՀԱՐՑ – Միայն խմբակայի՞ն տարբերակով են նորաձևության մարքեթինգի Ձեր այդ կուրսերը։

ՊԱՏԱՍԽԱՆ Ա.Ս. – Դասընթացի ծրագիրը հնարավոր է անցնել նաև անհատական պարապմունքների միջոցով, իհարկե: Դրանք բոլորն էլ հիմնականում երեկոյան ժամերին են անկացվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցները որպես կանոն գործունյա անհատներ են:

Ներկայացված հետաքրքիր հարցազրույցից հետո մեզ մնում է միայն հավելել, որ առաջիկա դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է անցնել հետևյալ հղումով` https://bit.ly/2EEgQzv

Իսկ հավելյալ հարցերի դեպքում, պարզապես զանգահարել` (+374) 55 73.85.76

You May Also Like

See more