Arm Cocktail Festival 2019

Arm Cocktail Festival 2019

Նախորդ օրը ներկա էինք անչափ գեղեցիկ մի միջոցառման, տոնական երեկոյի, որն իր տեսակով նորույթ էր բոլորիս համար. խոսքը Arm Cocktail Festival 2019-ի մասին է։ Ինչպես ֆեստիվալի տնօրեն-կազմակերպիչ Լիլիթ Գալստյանը նշեց, Arm Cocktail Festival 2019-ի ամբողջ գաղափարն է եղել մեկ հարկի տակ համախմբել ստեղծագործող բարմենների և նոր համային փնջով ներկայանալ աշխարհին, ինչն էլ միանշանակ հաջողվեց մեզ:

Երեկոն լի էր տարատեսակ անակնկալներով, ժամանցային հետաքրքիր ծարգրերով։ Երեկոյի ընթացքում անցկացվեց նաև մրցույթ, որի հաղթող ճանաչվեց Seasons restaurant-ը, ներկայացնելով միջոցառման գլխավոր հովանավոր «Արարատի Աբրիկոն» ապրանքանիշի արտադրած ծիրանի օղիյով, բրենդիներով  պատրաստած կոկտեյլները: Արժանանալով «տարվա լավագույն» բարի կոչման և հայկական խմիչքի հիման վրա ստեղծված նոր կոկտեյլներից լավագույնին` այն արժանացավ 500.000 ՀՀ դրամ պարգևավճարի։

Ի դեպ, երեկոյի մասնակից բարերն էին`

Hugo Bar – Restaurant

Doc Therapy Bar

One Yerevan Gastropub

Seasons Restaurant

Երեկոն իր կրեատիվ մոտեցմամբ վարեց Գոռ Գլումովը, ճաշակով երաժշտությամբ երեկոն ողողեցին DJ Beatman-ը, և իհարկե, երեկոյի գլխավոր հյուրերը` Sona-ն & Manolo Y los Gipsy-ը, ովքեր պարգևեցին ֆեստիվալի մասնակիցներին անմոռանալի տպավորություն և բարձր տրամադրություն:

You May Also Like

See more