<<Ամենաուրախ տաղավարը>> Armenia Wine-ը Գինու եռօրյա փառատոնին

<<Ամենաուրախ տաղավարը>> Armenia Wine-ը Գինու եռօրյա փառատոնին

 

Արդեն ավանդույթ դարձած, Սարյան փողոցում, մեծ շուքով նշվեց «Գինու փառատոնը»:

Այս անգամ երեք օր Paparazzilife.am-ի թիմը անցկացրել է ամենա ուրախ Armenia Wine-ի տաղավարում` ներկայացրել Armenia Wine-ի երկար տարիների գործունեությունը և բազմատեսակ գինիների տեսականին: Տեսականին այնքան հարուստ է և բազմազան, որ յուրաքանչուր ոք կգտնի իր նախընտրելի գինին:

Ի դեպ, Armenia Wine Գինիները բաժանվում են 3 դասի` Premium, Popular premium, Super premium:

Super Premium դասի մեջ ներառված են Թարիրի գինիները, Premium տեսակի գինիներն են՝Տակառ, Երևան տեսակի գինիներն ու փրփրուն գինիները, Popular Premium տեսակի գինիներն են` Օրրան, Նազանի, Սևուկ և Արմենիա տեսակի բոլոր գինիները: Շատերն էին այդ օրերին հիացած Armenia wine-ի տաղավարով: Տաղավարը առանձնանում էր իր բնական յուրահատկությամբ. մեծ ու ընդարձակ տաղավարը առանձնանում էր փայտյա գեղեցիկ ձեւավորմամբ: Armenia Wine-ը այս տարի նույնպես շատ անակնկալներ էր պատրաստել գինիասեր քաղաքացիների համար: 3 օր` հարմարավետ լաֆետով քաղաքացիները կարողացան շրջել Մաշտոցի պողոտայով, ինչպես նաև ծանոթանալ Armenia Wine-ի պատմությանը: Անակնկալներից մյուսը՝ Hayat Projects-ի համերգն էր, որը փոխանցեց շա՜տ դրական լիցքերինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Armenia Wine-ի պատրաստակամ թիմը ջանք չէր խնայել գինու եռօրյա փառատոնը տոն վերածելու կապակցությամբ, դե իսկ գինիասերները շտապում էին օրը սկսել եւ ավարտել ամենա ուրախ տաղավարում:

You May Also Like

See more