Արդեն 12 տարի է Կիևյան 12 հասցեում գործող Classis սրահը Հայաստանում ներկայացնում է բրիտանական լավագույն բրենդերի ապրանքատեսակները ՝ սահմանելով սպասարկման և որակի նոր մշակույթ: Սրահում ներկայացված են վարագույրների, պաստառների, գործվածքների բազմաոճ տեսականի և աքսեսուարներ:
Քլասիս սրահը քայլում է ժամանակին և պահանջարկին համընթաց ՝ պարբերաբար համալրելով իր տեսականին հանրաճանաչ բրենդերով: Նշենք, որ նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ սրահի տասներկուերորդ տարեդարձը և անգլիական նոր Regency Home ապրանքատեսակի ցուցադրությունը: Այս ապրանքատեսակի կտորները աչքի են ընկնում բարձրաճաշակ և նրբագեղ դիզայնով, բարձր որակով և մատչելի արժեքներով :
Քլասիս սրահի տարեդարձին և ցուցադրությանը ներկա էին մի շարք անվանի դիզայներներ, լրագրողներ և սրահի հավատարիմ հաճախորդները:
Սրահը առաջարկում է անվճար դիզայներական խորհրդատվություն: Հենց Ձեր բնակարանում, սրահի մասնագետները, կատալոգների միջոցով տեղում կարող են օգնել ընտրության հարցում, Ձեր տան հետ համադրելով առկա տեսականին:
Քլասիս սրահը իր օրիգինալ և բազմաոճ տեսականիներով և պրոֆեսիոնալ դիզայներներով միշտ պատրաստ է գոհացնել ամենաբծախնդիր հաճախորդին: