NIMBA - BEDLINE and MORE

Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2019 18:24

Ձեզ ենք ներկայացնում հետքրքիր ֆոտոշարք Նոր հայկական բրենդ` Nimba Bedline and more.

Նիմբա-ն անկողնային սպիտակեղենի հայկական ապրանքանիշ է։ Այն գործում է սոցիալական ձեռնարկության մոդելով։ Անկողնային սպիտակեղենն արտադրվում է խոցելի խմբերի ներկայացուցիչների կողմից։

Հիմնադիրվել է 2017 թվականին <<Բարեգործ վազորդների հայկական թիմ>> ՀԿ կողմից։

Հիմնական նպատակն է՝ ապահովել կարող մասնագետների ֆինանսական կայունությունը։ Ինչպես նաև ապահովել <<Բարեգործ վազորդների հայկական թիմ>> հասարակական կազմակերպության կայուն զարգացումը։

Ապրանքանիշի շնորհիվ 5 ընտանիք ստանում է հնարավորություն՝ ունենալ կայուն ֆինանսական զարգացում և անկախ լինել սոցիալական աջակցության մեխանիզմներինց։ Ընտանիքներից յուրաքանչյուրը այս աշխատանքի շնորհիվ կարողանում է ինքնուրույն լուծել իր առօրյա հոգսերն ու ֆինանսական հարցերը. մտածել ապագայի մասին։

Բոլոր աշխատակիցները նախապես ստացել են կարուձևի մասնագիտացված ուսուցում <<Ատեքս>> նորաձևության կենտրոնում։ Նրանց տրամադրվել են կարի մեքենաներ, որպեսզի ամեն աշխատակից կարողանա աշխատել տանը, արտադրության համար հարմարեցված արհեստանոց-անկյունում։

<<Նիմբա>> ապրանքանիշի սպիտակեղեն կարող եք ձեռք բերել օնլայն և օֆլայն խանութներում։

Արտադրատեսակներ

Սպիտակեղենի չափսերն են.

1. Մեկտեղանոց. սավան՝ 215x145 սմ, ծածկոց՝ 215x145 սմ, 1 բարձի երես` 50x70 սմ

2. Երկտեղանոց. սավան՝ 215x195 սմ, ծածկոց՝ 215x175 սմ, 2 բարձի երես` 50x70 սմ

3. Եվրոպական. սավան՝ 220x240 սմ, ծածկոց՝ 220x200 սմ, 2 բարձի երես` 50x70 սմ

4. Ընտանեկան. սավան՝ 220x240 սմ, 2 ծածկոց՝ 215x145 սմ, 2 բարձի երես` 50x70 սմ

Դիզայն

Սպիտակեղենի գլխավոր գույնը դեղինն է։ Այն առկա է բոլոր փաթեթներում և համադրվում է այլ գունային նախշերի հետ։

1. Դեղին / մուգ կապույտ զիգզագ

2. Դեղին / մոխրագույն զիգզագ

3. Դեղին / կանաչ զիգզագ

facebook - https://web.facebook.com/armnimba/

Հատուկ շնորհակալություն #NOVA հյուրանոցի տնօրինությանը՝ գեղեցիկ սենյակը տրամադրելու համար:

 

 

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ