Danube Home Armenia

Danube Home Armenia

Նախորդ օրը ներկա էինք Rio Mall-ում գտնվող նորաբաց Danube Home Armenia-յում կազմակերպված բացառիկ Business Meeting-ի, որի կազմակերպիչներից Կարմեն Ղազարյանը մանրամասնեց հանդիպման առիթը և ընթացիկ անելիքները.

– Սիրով և հպարտությամբ պետք է նշեմ, որ այսօր Հայաստանում են գտնվում բավական ազդեցիկ գործարարներ Սեյշելից, որոնք հանդիսանում են Danube Home Armenia-յի հիմնադիրները, Դուբայից` Danube Home Dubai-յի հիմնադիրները, ինչպես նաև այլ հարգարժան գործարարներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանք Հայաստան են ժամանել հայաստանյան շուկան էլ ավելի մանրամասն ուսումնասիրելու և հերթական անելիքները քննարկելու համար։ Մենք էլ բնականաբար տանտիրոջ իրավունքով նրանց բարի գալուստ մաղթեցինք` վստահեցնելով, որ Հայաստանը այն շուկան է, որը միշտ պատրաստակամ է ընդունել և օգտվել որակյալ ապրանքատեսակներից։ Ի դեպ, ապրանքատեսակների մասին. Danube Home Armenia-յում Դուք կարող եք գտնել տնային բազմատեսակ պարագաներ Ձեր ճաշասենյակի, հյուրասեյակի, ննջասենյակի, խոհանոցի, լոգարանի և ամառանոցի համար։ Հանդիպման ընթացքում տեսականուն ծանոթանալու էին եկել հայտնի բլոգերներ, գործարար, սիրված և հայտնի կանայք։ Ի դեպ, նմանօրինակ միջոցառումները Danube Home Armenia-յում շարունակական բնույթ են կրելու, այնպես որ հետևեք մեզ։

You May Also Like

See more