#Dolls պարային համույթը նշեց տասն ամյակը

#Dolls պարային համույթը նշեց տասն ամյակը

Օրերս Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում մեծ շուքով նշվեց #Dolls պարային համույթի տասն ամյակը: Պարային  տպավորիչ կատարումներով  սաները բեմահարթակից ներկայացրեցին  երկար տարիների քրտնաջան աշխատանքը՝ նկարագրելով #Dolls պարային համույթի ողջ պատմությունը: Հոբելյանական համերգի ավարտին տեղի ունեցավ դիպլոմների և անվանական պատվոգրերի հանձնման արարողություն՝ գեղարվեստական ղեկավար Անահիտ Գևորգյանի գլխավորությամբ: Այս բացառիկ հոբելյանական երեկոյի հատուկ հյուրն էր վաստակավոր արտիստ Աշոտ Ղազարյանը, որը ևս նշում էր իր հոբելյանական երկրորդ 35 ամյակը, այդ իսկ պատճառով #Dolls պարային համույթը պատրաստել էր անակնկալ մրցանակ նրա համար:

#Dolls-իկների գեղարվեստական ղեկավար Անահիտ Գևորգյանը հատուկ շնորհակալություն հայտնեց զոհված ազատամարտիկների, ԵԿՄ անդամների և սոցիալապես անապահով սաների ծնողների անունից Պաշտպանության Նախարարությանը՝ ի դեմս հարգարժան նախարար Դավիթ Տոնոյանի, հոբելյանական համերգին աջակցելու համար:

Յուրաքանչյուր #Dolls-իկ 7 ամյա կրթություն ստանալուց հետո ստանում է պետական վկայական: Պարային համույթը մասնակցում է մի շարք մրցույթների, պարային օլիմպիադաների, փառատոնների և նկարահանումների: Ընդունելությունը բաց է 5-15 տարեկան երեխաների համար: Պրոֆեսիոնալ մակարդակի դասավանումից բացի, այստեղ անց են կացվում սիրողական պարապմունքներ՝ մեծահասակների համար: Ուսուցանվում են հարսանեկան պարեր:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով 091233888 կամ պարզապես հետևել #Dolls պարային համույթի #facebook-յան և #instagram-յան էջերին:

Գեղարվեստական ղեկավար՝ Անահիտ Գևորգյան

Պարուսույց՝  Միլենա Վարդանյան

You May Also Like

See more