EMI Beauty Boutique-ը նշում է իր 2 ամյակը

EMI Beauty Boutique-ը նշում է իր 2 ամյակը

Նախորդ օրը EMI Beauty Boutique-ը նշեց իր գործունեության 2 տարին Հրաչյա Քոչար 16 հասցեում.

▪EMI Beauty Boutique-ի մասին` երկհարկանի այս հարմարավետ ու գեղեցիկ բյութի կենտրոնը հանդիսանում է EMI մատնահարդարման բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, EMI-ն եզակի մատնահարդարման դպրոց է ՀՀ-ում, որը տրամադրում է ուսուցման միջազգային սերտիֆիկատ: EMI-ն հանդիսանում է նաև մատնահարդարման մասնագիտացված խանութ-սրահ, որտեղ ներկայացված է EMI-ի ողջ տեսականին:

▪Հիմնադրի մասին` Գեղեցկուհի Էլեն Տեր Գրիգորյանի ջանքերի շնորհիվ 2 տարի առաջ EMI-ն մուտք գործեց Հայաստան: Միշտ գեղեցիկ, խնամված ու բարեհամբյուր Էլենը օրինակ է շատ կանաց և աղջիկների համար, այո, հայ կինը կարող է ու պետք է լինի խնամված` օգտվելով, օրինակ, EMI-ի բարձրակարգ ծառայություններից: Ի դեպ, Էլենի տոնական հագուստի հեղինակը նույնպես մի գեղեցկուհի հայուհու` Սվետլաննա Բեգոյանի աշխատանքի արդյունքն է, գնահատեք:

▪ Տոնական օրվա մասին` թեմատիկ քաղցր ու անուշահամ հյուրասիրություն, հաճելի երաժշտություն, բարձր տրամադրություն, հայլեպատ նապաստակներ, բազում ծաղիկներ ու ջերմ բարեմաղթանքներ:

▪ Հաճելիի մասին` EMI-ի հիմնադրման օրն իր տարեդարձն էր նշում նաև Էլեն Տեր Գրիգորյանը, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ շնորհավորում ենք Էլենին և մաղթում բազում հաջողություններ:

▪ Մեզ մնում է միայն հիշեցնել EMI Beauty Boutique-ի հասցեն ու հեռախոսահամարը` Հրաչյա Քոչար 16/ + 37477704000:

You May Also Like

See more