Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Kilian-ի 10 ամյակը HERMITAGE-ում!!!

Kilian-ի 10 ամյակը HERMITAGE-ում!!!

Monday, 05 March 2018 12:25

Hermitage Armenia-ն այն հազվադեպ նիշային խանութ֊սրահներից է, որը չի դադարում զարմացնել մեզ աշխարհահռչակ ապրանքանիշների ընտրության հարցում։ Այս անգամ էլ պաշտոնապես ներկայացնելով աշխարհահռչակ KILIAN ապրանքանիշը՝ նա Հայաստան էր հրավիրել ընկերության ներկայացուցիչներ Սելին Սալաբին և Մարժոլեն Վելկոմին: Մեծ հեղինակություն վայելող KILIAN բրենդի 10 ամյակին նվիրված փակ երեկոյին ներկա էին 100 ընտրյալներ: Նիշային բույրերի աշխարհում KILIAN-ը դարերի պատմություն չունի, սակայն բրենդի բույրերն իսկական հեղաշրջում են իրագործել պարֆյումերիայի ոլորտում: KILIAN-ն, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ իր կայուն և ուրույն տեղը գրավել պարֆյումերիայի աշխարհում։

Հիշեցնենք, որ այս լյուքս կարգի բրենդի հիմնադիրն է Կիլիան Հենեսսին, ով հանրահայտ Հենեսսի գերդաստանի կրտսեր անդամն է: Ի տարբերություն հայտնի պապիկի, Մորիս Հենեսսիի, Կիլիանը որոշեց ոչ թե շարունակել կոնյակի արտադրության ընտանեկան հաջող բիզնեսը, այլև գործի դնել իր երևակայությունը պարֆյումերիայի աշխարհում: KILIAN բրենդը հիմնադրվել է2007թ-ին: Շնորհիվ նրբագեղ սրվակի և չկրկնվող բույրերի ձևաչափի, այսօր այն համարվում է նիշային բույրերի ամենահայտնի օրինակներից մեկը:

HERMITAGE-ը պաշտոնապես Հայաստանում ներկայացնելով ապրանքանիշը, նախորդ օրը կազմակերպել էր բրենդի 10 ամյակին նվիրված փակ երեկո, որին ներկա էին նաև ընկերության ներկայացուցիչներ Սելին Սալաբը և Մարժոլեն Վելկոմը: Միջոցառումը վարում էր Լուսինե Բադալյանը: Հիանալի երաժշտության համար շնորհակալություն Աղվան Պապոյանին և նրա բենդին: Հաճելի և թեմատիկ երեկո, սև և սպիտակ հագուստով ներկայացած գեղեցիկ հյուրեր, որոնք ամբողջությամբ վայելեցին երեկոն. հաճելի երաժշտություն, համեղ հյուրասիրություն և բազում նվերներ։ Hermitage Armenia֊յի ձեռագիրն անփոփոխ է ։

 

 

Հաճախ դիտվածները

  • Langery-ն ԵՎ Amalya Aslanyan Make up Studio-ն 2 տարեկան են
    Langery-ն ԵՎ Amalya Aslanyan Make up Studio-ն 2 տարեկան են

    Օրերս Langery աքսեսուարների բրենդային խանութ֊սրահը և Amalia Aslanyan Make up studio֊ն համատեղ նշեցին իրենց 2 ամյակը:

  • Նատալի Տոնոյանը մեծ քայլերով առաջ է գնում
    Նատալի Տոնոյանը մեծ քայլերով առաջ է գնում

    Երիտասարդ դիմահարդար Նատալի Տոնոյանը մայիսի 18-ին, Elite Plaza Business Center-ում վարեց իր առաջին վարպետաց դասը՝ THE•MASTER•CLASS միջոցառումը:

  • Kids Fashion Day #3
    Kids Fashion Day #3

    Երեկ կայացավ KIDS FASHION DAY 3 նախագծի ,,Հայաստանը մենք ենք,, խորագրով երկար սպասված ցուցադրությունը Marriot հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:

  • COSMOCITY SHOPPING WEEKEND
    COSMOCITY SHOPPING WEEKEND

    Ողջույն SHOPPING-ի սիրահարներ: Մայիսի 18-ին և 19-ին հատուկ Ձեզ համար կլինի խելահեղ COSMOCITY SHOPPING WEEKEND-ը:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ