Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն - սեմինար

Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն - սեմինար

Monday, 12 March 2018 16:38

Շինշիլաբույծների հայկական ընկերակցությունը ս.թ. մարտի 11-ին կազմակերպոել էր սեմինար-դասընթաց <<Շինշիլաբուծություն՝ հմտություններ և փորձ.սկսնակների համար>> և <<Շինշիլաբուծություն՝ հմտություններ և փորձի փոխանակում շինշիլաբույծների համար>> թեմաներով, միջազգային որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետի մասնակցությամբ:

Շինշիլաբուծությունը շահավետ է մի շարք առումներով՝ կապիտալ ոչ մեծ ծախսեր, կատարված ներդրումների արագ վերադարձելիություն, խնամքի հետ կապված համեմատաբար ոչ խիստ պայմաններ, հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականություն, բարձր եկամտաբերություն, իրացման համար մեծ և կայուն շուկայի առկայություն արտերկրում։

Շինշիլաբույծների հայկական ընկերակցություն հիմնադրամի կանոնադրային նպատակներն են՝

  • Աջակցել Հայաստանի Հանրապետությունում շինշիլաբուծության զարգացմանը և տարածմանը.

  • Աջակցել շինշիլաբույծների կարողությունների զարգացմանը, համագործակցության խթանմանն ու տեղեկատվության և փորձի տարածմանը՝ տրամադրելով խորհրդատվական և նյութատեխնիկական աջակցություն.

  • Շինշիլաբուծության տարածման միջոցով աջակցել Հայաստանում աղքատության հաղթահարմանն ու գործազրկության մակարդակի նվազմանը՝ կայուն ինքնազբաղվածություն ապահովելով Հայաստանի գյուղական համայնքների և բարձր լեռնային շրջանների բնակիչների համար.

  • Աջակցել շինշիլաբուծության ենթակառուցվածքների ներդրմանն ու զարգացմանը.

  • Միջնորդ հանդիսանալ շինշիլաբույծների ոլորտին առնչվող պետական, ֆինանսական և միջազգային կառույցների հետ հարաբերություններում՝ ներկայացնելով և պաշտպանելով շինշիլաբույծների շահերը:

Հասցե՝ Ք․ Երեւան, Շենգավիթ համայնք, Մայիսի փ․ 5րդ․ նրբանցք

Հեռ.՝ 041-357-357

Կայք՝ www.shinshila.am

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ