Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Rio Mall - Club Card Presentation

Rio Mall - Club Card Presentation

Monday, 09 April 2018 11:09

Ապրիլի 7-ին, կանանց տոնին ընդառաջ Ռիո Մոլում տեղի ունեցավ Ակումբային քարտի շնորհանդեսը:

Ռիո Մոլը իր հաճախորդների համար կազմակերպել էր անակնկալներ և հյուրասիրություն: Երեկոն վստահված էր բոլորիս հայտնի Ժակին, իսկ երաժշտական ռիթմերը DJ Guevo-ին: Ներկաները վայելեցին Yellow Stones Band-ի համերգային ծրագիրը, օգտվեցին Իջևան Գրուպի գինիներից, լուսանկարահանվեցին, իսկ կանայք ստացան գեղեցիկ ծաղիկներ Ռիո Մոլի կողմից:

Հարցազրույցի ժամանակ Ռիո Մոլի մարքեթինգի բաժնի ղեկավար Կարեն Խաչատրյանը մեզ ներկայացրեց քարտի առավելությունները, որը ստորև ներկայացնում ենք ձեզ.

-Այսօր ներկայացնում ենք Ռիո Մոլի ակումբային քարտը, որից կարող են օգտվել բոլոր մեր հաճախորդները, ովքեր կկատարեն 20.000 դրամ և ավելի գնումներ Մոլի բոլոր խանութ-սրահներից: Ակումբային քարտը հնարավորություն է տալիս գնումներ կատարել՝ կուտակել միավորներ, որոնք կարող են կրկին օգտագործել Ռիո Մոլի խանութ-սրահներում: Բացի այդ, ակումբային քարտի անդամները հնարավորություն կունենան մասնակցելու Ռիո Մոլում կազմակերպվող խաղարկություններին:

Ակումբային քարտի շնորհանդեսի առավել բարձր տրամադրությունն ապահովեց երեկոյի գլխավոր հյուրը՝ տարվա լավագույն երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ հնչեցնելով իր բոլոր գեղեցիկ կատարումները:

Ի դեպ, նշենք, որ այդ օրը Ռիո Մոլում ներկաները հնարավորություն ստացան ձեռք բերել ակումբային քարտերը առանց գնումներ կատարելու, իսկ 1000-երորդ ակումբային քարտը Ռիոն նվիրեց երգչուհի Իվետա Մուկուչյանին:

Դե ինչ, ժամանակն է հաճելի գնումներ կատարել և վայելել ժամանցը հենց Ռիո Մոլում՝ չմոռանալով ակումբային քարտեր ձեռք բերելու մասին:

Հասցե՝ Փափազյան 8

Հեռ.՝ (011) 281888

FB` https://web.facebook.com/riomall/

 

 

Հաճախ դիտվածները

  • GRAND OPENING - MY NAILS
    GRAND OPENING - MY NAILS

    Մենք հրավիրված էինք Զաքյան 1 հասցե, որտեղ պաշտոնապես բացվեց Եվրոպական ստանդարտներին համապատասխան My Nails եղունգների մշակման , ձեռքերի և ոտքերի խնամքի ստուդիո:

  • Gera Professional-ը` Ադոնցի 8 հասցեում
    Gera Professional-ը` Ադոնցի 8 հասցեում

    Ի ուրախություն հայաստանյան վարսահարդարների, նախորդ օրը Ադոնցի 8 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Gera Shop Armenia-ն, որը հանդիսանում է Gera Professional-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

  • Kings on Ice
    Kings on Ice

    Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ <<Ախթամար>> բացառիկ սառցե պրեմիերան և Եվգենի Պլյուշենկոյի նոր "Kings on Ice" ծրագիրը գեղասահքի ոլորտում աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ։

  • Տարվա ամենասպասված գադջեթի՝ IQOS 3-ի շնորհանդեսը Ուկրաինայում
    Տարվա ամենասպասված գադջեթի՝ IQOS 3-ի շնորհանդեսը Ուկրաինայում

    Նոյեմբերի 21-ին Կիևի Парковий էքսպո կենտրոնում կայացավ գալիք տարվա լավագույն գադջեթներից մեկի՝ IQOS երրորդ սերնդի IQOS 3-ի և IQOS 3 MULTI-ի շնորհանդեսը, որոնք որակապես տարբերվում են նախորդներից:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ