Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Ar-Us !!!

Ar-Us !!!

Tuesday, 15 May 2018 13:28

Սիրով ներկայացնում ենք Ձեզ պատանի երգչուհի Արուսիկ Ավետիսյանի առաջին տեսահոլովակի պրեմիերայի կապակցությամբ կազմակերպված փակ շնորհանդեսի գեղեցիկ ֆոտոշարքը: Նշեմ, որ երգչուհու բեմական անունն է Ար-Ուս, նա 13 տարեկան է, բայց երգել սկսել է դեռ 4 տարեկանից: Երգեցողությամբ առավել ակտիվ սկսել է զբաղվել վերջին տարիների ընթացքում: Ար-Ուսը մասնակցել է բազմաթիվ մանկական միջոցառումների, մրցույթների, վերջին ձեռբերումն է եղել մանկական հեղինակային Սան Ռեմո մրցույթում՝ հայտնվելով լավագույն հնգյակում:

Փակ երեկոյին ներկա էին երգչուհու ընկերները, տարիքակից կոլեգաները, ովքեր վայելեցին երեկոն, առաջինը կարողացան գնահատել Ար-Ուսի տեսահոլովակը, միասին երգեցին, պարեցին, համեղ հյուրասիրվեցին:

-Տեսահոլովակը վստահ կսիրվի հասարակության կողմից, քանի որ շատ վառ է, գունեղ, ռիթմիկ, և ինչն ամենից շատն եմ գնահատում ես, համահունչ է Ար-Ուսի տարիքին,- նշեց երգչուհու պրոդյուսեր Նելլի Պողոսյանը: Ի դեպ, Նելլին նաև տեսահոլովակի ռեժիսորն է, իսկ երգի հեղինակն է՝ Դավիթ Բադալյանը: Սիրով Ձեզ ենք ներկայացնում երեկոյի ընթացքում մեր ֆիքսած կադրերը:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ