Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Burberry, Armani Junior, Polo Ralph Lauren

Burberry, Armani Junior, Polo Ralph Lauren

Friday, 08 June 2018 16:06

Z&A խանութների ցանցը ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս երեխաների պաշտպանության միջազգային օրը դարձրեց ավելի գունեղ և հիշարժան: Burberry, Rosie, Polo Ralph Lauren խանութ-սրահները երեխաների համար պատրաստել էին տարբեր հետաքրքիր միջոցառումներ, համեղ հյուրասիրություն, անակնկալ նվերներ:

Burberry խանութ-սրահում փոքրիկների համար պատրաստված էին հատուկ շապիկներ՝ ինքնուրույն նկարազարդման համար, հեռավոր Անգլիայից ժամանած բացիկներ և կնիքներ՝ ամենանվիրական երազանքները գրելու և դրանց իրականացնողին ուղարկելու համար, համեղ հյուրսաիրություն, գունագեղ փուչիկներ, դեմքի գունազարդում և ամենակարևորը՝ ջերմ ընդունելություն:

Polo Ralph Lauren սրահը իր փոքրիկ հյուրերի համար պատրաստել էր հեքիաթային հյուրասիրություն՝ տարատեսակ քաղցրավենիքներով և հյութերով, ձևավորել էր հատուկ մանկական անկյուն՝ նկարչության համար, ուր փոքրիկ ստեղծագործները մեծ ոգևորությամբ գունավորում էին հանրահայտ POLO BEAR-ին և, իհարկե, դեմքի գունազարդում, ինչը հատկապես դուր եկավ փոքրիկներին, ովքեր մեծ ուրախությամբ իրենց ձեռքերի և դեմքի վրա պատկերում էին նույն POLO BEAR-ին:

Rosie-ի խանութ-սրահի անակնկալների ցանկում էին հեքիաթային մուլտհերոսները՝ Mickey Mouse-ի գլխավորությամբ, որոնք միջոցառումը վերածեցին իսկական ուրախ հեքիաթի: Այստեղ ևս միջոցառումը չանցավ առանց համեղ հյուրասիրության, դեմքի նկարազարդման, գունագեղ փուչիկների և նկարչության: Իսկ որպես գեղեցիկ օրվա հուշ խանութ-սրահը պատրաստել էր փոքրիկ, բայց անմոռանալի նվերեն իր փոքրիկ հյուրերի համար:

Ամբողջ օրվա ընթացքում Z&A խանութ-սրահներում փոքրիկ հյուրերի դեմքին շողում էր ուրախ մանկական ժպիտ, նրանք վայելում էին իրենց տոնը և ստեղվծած գեղեցիկ մթնոլորտը, ինչը և ամենակարևորն էր կազմակերպիչների համար:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ