Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Առաջին IQOS խանութը ԵՐԵՎԱՆՈՒՄ

Առաջին IQOS խանութը ԵՐԵՎԱՆՈՒՄ

Monday, 11 June 2018 12:52

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի (PMI) հայաստանյան ներկայացուցչությունը Դալմա Գարդեն Մոլում բացեց IQOS նորարարական ապրանքատեսակի առաջին մասնագիտացված վաճառասրահը։ Սմարթ լուծումներով խանութ-սրահը բաց կլինի շաբաթվա բոլոր օրերին:

Խանութը բաժանված է չորս գոտիների: Ուսուցողական գոտին կներկայացնի տեխնոլոգիան՝ իրական թութունի միաձուլմամբ ստացված սիներգիայի պատմությունը: Փորձարկման գոտում չափահաս ծխողներին կծանոթացնեն իրական թութունը նոր ձևով օգտագործելու ծիսակարգին։ Ապրանքային գոտում օգտվողները կվայելեն IQOS-ը և կստանան համալիր սպասարկում: Իսկ անհատականացման գոտում կարելի է ընդգծել սարքի յուրահատկությունը գունագեղ աքսեսուարներով:

Mach Architektur Gmbh ընկերության նախագծված IQOS խանութը մինիմալիստական է, իսկ խելացի դիզայնն ու ֆոնային լուսավորությունը, խանութում ստեղծում են հարմարավետ միջավայր:

<<Տասնամյակներ տևած հետազոտությունների, 4,5 մլրդ դոլարը գերազանցող ներդրումների և համաշխարհային համբավ վայելող հարյուրավոր գիտնականների շնորհիվ Ֆիլիպ Մորրիսը հաստատուն քայլեր է անում առանց ծխի ապագա կերտելու ճանապարհին։ Հայաստանը IQOS-ի վաճառքը պաշտոնապես մեկնարկած 39-րդ շուկան է աշխարհում։ Բրենդային խանութի բացումը մեր երկրում IQOS-ի վաճառքի ընդլայնման նշանակալի քայլ է։ Եվ սա առաջին անգամն է, երբ Երևանը կունենա մասնագիտացված առանց ծխի խանութ, ինչն արտացոլում է սպառողական պահանջարկն ու ավանդական սիգարետին այլընտրանք փնտրող ծխողների աճող թիվը։ Մենք հպարտ ենք, որ ամեն օր Հայաստանում մոտ 100 չափահաս ծխող քայլ է անում դեպի առանց ծխի ապագա>>- նշել է Նատալիա Մայորովան՝ Ֆիլիպ Մորրիս Հայաստանի գլխավոր կառավարիչը։

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ