Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Մեկնարկեց 21 օր Bonaqua-ի հետ արշավը

Մեկնարկեց 21 օր Bonaqua-ի հետ արշավը

Monday, 25 June 2018 14:34

Հունիսի 16-ին մեկնարկեց 21 օր Bonaqua-ի հետ արշավը, որի նպատակն է հասարակության շրջանում խթանել ջուր խմելու և առողջ սնվելու մշակույթը՝ դրանք մեր առօրյայի անբաժանելի մասը դարձնելով:

Արշավի համար հենց Bonaqua ջրի ընտրությունը պատահական չէ, այն արտադրվում է հայկական ջրից` միջազգային ամենաբարձր ստանդարտներով: Բացի այդ, Bonaqua-ում պահպանվում է հանքանյութերի ճիշտ և բալանսավորված պարունակությունը։

21 օրվա ընթացքում 40 մասնակից օրական 2 լիտր Bonaqua ջուր են խմելու և հետևելու են բալանսավորված սննդակարգին՝ ձգտելով առավելագույն դրական արդյունքի հասնել: Արշավի ընթացքում մասնակիցները կիսվելու են արդյունքներով՝ պատմելով ինքնազգացողության և տպավորությունների մասին: Ջրի օպտիմալ քանակի և բալանսավորված սննդակարգի հարցերում մասնակիցներին օգնելու են ոլորտի փարձառու մասնագետներ՝ սննդաբաններ Լիդիա Այվազյանն ու Հասմիկ Աբովյանը:

21 օր Bonaqua-ի հետ արշավի մեկնարկը տեղի ունեցավ Երևան Մոլում, որտեղ նախապես ընտրված 40 մասնակիցներ հետաքրքիր հանդիպում ունեցան հաղորդավար Սերգեյ Սարգսյանի, սոցիալական առողջապահության ակտիվ գործիչ Արուսիկ Մկրտչյանի (DJ Vakcina), ֆիտնես մարզիչ Լևոն Հովհաննիսյանի և դիզայներ Ֆաինա Հարությունյանի, ոլորտի մասնագետների և արշավի կազմակերպիչների հետ:

Միջոցառման ընթացքում մասնակիցների համար կազմակերպված էր խմբային խաղ, որն օգնեց վերհիշել առողջ ապրելակերպի և գրագետ մարզանքի ամենակարևոր հարցերը, իսկ վերջում՝ օգտակար սննդակարգի բազմազանությունն ընդգծող հյուրասիրություն:

Նշենք, որ շուտով Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը ևս հետաքրքիր նախագիծ կներկայացնի՝ ուղղված ջուր խմելու մշակույթի խրախուսմանը: Հունիսի 23-ից Երևանի ամենամարդաշատ վայրերում իրականացվելու է Bonaqua ջրի համտես: Այնպես որ, շատ քայլեք և կգտնեք Bonaqua-ն քաղաքի ձեր սիրելի վայրերում:

Միջոցառման կազմակերպիչն է McCann Yerevan ընկերությունը:

Bonaqua գազավորված և ոչ գազավորված ջրերը հայկական շուկայում ներկայացնում է Կոկա Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը: Հայկական ջրից և Հայաստանում շշալցվելով, Bonaqua-ն թույլ է տալիս իրապես վայելել մեր երկրի ջրի առանձնահատուկ համը: Մինչ շշալցվելը ջուրը մշակման մի քանի փուլ է անցնում՝ ենթարկվում է զտման և մաքրման: Մեծ ուշադրություն է դարձվում նաև ջրում պարունակվող հանքանյութերի ճիշտ համաչափության պահպանմանը: Bonaqua ջրերում բոլոր հանքանյութերը բալանսավորված են, և այն հարուստ է կալցիումով, մագնեզիումով, նատրիումով և կալիումով: Վերջերս Bonaqua ջուրը հավաստագրվել է Միջազգային համի և որակի ինստիտուտի կողմից՝ իր գերազանց համի համար:

 

 

Հաճախ դիտվածները

  • GRAND REOPENING - Ginetun
    GRAND REOPENING - Ginetun

    Օրերս` 16.11.2018թ-ին, տեղի ունեցավ՝ Աճառյան փող., Գ. Առինջ հասցեում Գինետուն ռեստորանի պաշտոնական վերաբացումը, որն ունի իր նախապատմությունը։

  • Creative Fashion Show
    Creative Fashion Show

    Նոյեմբերի 15-ին Armmod fashion նախագիծը, Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի հետ համատեղ, նախադեպը չունեցող նորաձևության տոն պարգևեցին ներկա գտնվողներին:

  • Yerevan Mall-ի խաղարկությունն ու անակնկալները …
    Yerevan Mall-ի խաղարկությունն ու անակնկալները …

    Ամեն անգամ հետաքրքիր նորություններից և անակնկալներից զատ, Yerevan Mall-ն իր հավատարիվ հաճախորդների համար նաև խաղարկություններ է կազմակերպում` թույլ տալով ամենահաջողակներին շահել բազմաթիվ արժեքավոր նվերներ։

  • INSPORT Wellness Center - Grand opening
    INSPORT Wellness Center - Grand opening

    Երեկ՝ Նոյեմբերի 7-ին, Պարույր Սեևակի 8/3 հասցեում պաշտոնապես բացվեց InSport մարզաառողջարանային կենտրոնը:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ