ROUGE: Chanel !!!

Հինգշաբթի, 28 Հունիսի 2018 12:34

Սիրով ներկայացնում ենք Ձեզ հայաստանյան ոլորտի առաջատար խանութներից մեկի, Rouge խանութների ցանցի, հերթական beauty նախաձեռնությունը Chanel-ի դիմահարդար Ռման Պոնամարյովի անմիջական մասնակցությամբ: Ակտուալ թեմա բոլոր կանանց և աղջիկների համար՝ գեղեցկություն, խնամք, դիմահարդարում, նորաձև միտումներ:

Նախ Ռոմանն իր հիացմունքն արտահայտեց հայ գեղեցկուհի կանանց և աղջիկների մասին, խոսեց դիմահարդարման 2018-ի միտումների մասին և ներկայացրեց Chanel-ի վերջին՝ Neapolis: New City հավաքածուն: Այն նվիրված է Chanel-ի գլխավոր դիմահարդար Լյուչիա Պիկայի հարազատ աղաքին՝ Նեապոլին : Հավաքածուն ներառում է նրա հարազատ քաղաքի բոլոր գույները: Իսկ հիմա, գեղեցկուհի հայուհիներ, սիրով Ձեզ ենք ներկայացնում Chanel-ի դիմահարդարի կողմից տրվող այս ամռան չորս գլխավոր խորհուրդները՝

Մի չարաշահեք տոնային քսուքը, կամ դիմափոշին:

Վառ գույներով մեղմ ընդգծեք աչքերը, քանի որ սև աչքերի հետ վառ գույները շատ գեղեցիկ են նայվում, օրինակ Ռոմանը նախընտրեց օրվա մոդելի աչքերի գեղեցկությունն ընդգծել վառ կանաչով, որի նկարները կարող եք տեսնում նյութին կից ֆոտոշարքում:

Հիշեք, որ վառ կարմիր շրթներկը երբեք չի կորցնում իր նորաձև լինելը, մի խուսափեք վառ կարմիր շուրթերից, առավել ևս, որ դրանք շատ գեղեցիկ են նայվում սևահեր աղջիկների մոտ:

Ամռանը նախընտրությունը տվեք փայլուն շրթներկին, քանի որ դրանք շուրթերին հյութալի տեսք են տալիս:

Անչափ հաճելի երեկոյի անփոփումը եղավ համեղ հյուրասիրությունը, գեղեցիկ լուսանկարները և անակնկալ նվերները:

 

 

Հաճախ դիտվածները

  • Kids Fashion Day SS2019 - Part 2
    Kids Fashion Day SS2019 - Part 2

    Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը:

  • Kids Fashion Day SS2019 - Part 1
    Kids Fashion Day SS2019 - Part 1

    Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ- ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը:

  • HERMITAGE... ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՓԱՐԻԶ
    HERMITAGE... ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՓԱՐԻԶ

    HERMITAGE խանութների ցանցն Air France-ի հետ համատեղ կազմակերպել էր խաղարկություն` նվիրված կանանց միամսյակին:

  • MegaSport - Lets move for a Better World
    MegaSport - Lets move for a Better World

    Technogym-ը՝ լինելով աշխարհում մարզասարքեր արտադրող և դիջիթալ պրոդուկտ ներկայացնող առաջատար ապրանքանիշ:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ