Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Philip Morris International-ը աջակցում է Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականներին

Philip Morris International-ը աջակցում է Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականներին

Thursday, 12 July 2018 15:40

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) և Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (EIF) Philip Morris International-ի (PMI) աջակցությամբ հայտարարում են Տվյալների գիտությունը բիզնեսում համատեղ մագիստրոսական ծրագրին աջակցություն ցուցաբերելու մասին․ ծրագրի լավագույն 10 ուսանողները հնարավորույթուն կստանան սովորելու 2017-2019 և 2018-2020 շրջափուլերին։

Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ PMI-ը փոխակերպվում է՝ դառնալով տեխնոլոգիական ընկերութուն, որն իրականացնում է առաջադեմ հետազոտություններ` առանց ծուխ արտադրանքի պորտֆել ստեղծելու համար: Բիզնեսի վերափոխմամբ պայմանավորված՝ ընկերությունը համագործակցում է համաշխարհային համբավ վայելող շուրջ 430 գիտնականների, ինժիներների և փորձագետների հետ, ում աշխատանքը հանգեցրել է ավելի քան 2900 հաստատված ու հաստատման փուլում գտնվող շուրջ 4600 արտոնագրերի ստեղծմանը։

Ֆիլիպ Մորրիսը մտադրություն ունի Հայաստանում բացել գիտահետազոտական կենտրոն, ինչպես նաև աջակցել գիտական կրթության էկոհամակարգի ձևավորմանը։ Միջոցառման շրջանակներում խոսնակները հայտնեցին իրենց պատրաստակամությունը ընդունելու կրթություն-ինդուստրիա մոդելի համակցումը նոր մագիստրոսական ծրագրի միջոցով։ Այն հնարավորություն է տալիս ուսանողներին դառնալ աշխարհում տեղի ունեցող տվյալների հեղափոխության մաս՝ ստեղծելով կամուրջ տվյալների գիտության տեսական գիտելիքների և մասնավոր հատվածի պահանջների միջև։ Տվյալագիտությաւն մագիստրոսական ծրագրի լավագույն ուսանողներին տրվող կրթաթոշակները թույլ կտան նրանց շարունակել ուսունասիրությունները տարբեր բնագավառներում՝ ներառյալ մեծածավալ տվյալների վերլուծություն, մեքենայական ուսուցում, տվյալների կառավարում։

Լուկա Ռոսսին՝ PMI-ի ապրանքագիտական և մտավոր սեփականության գծով տնօրենը նշեց, որ Ֆիլիպ Մորրիսը ներկայումս փոխակերպում է իր բիզնեսը՝ առանց ծուխ նորարարական արտադրանք ստեղծելու նպատակով։ Հայաստանի վրա փոխակերպումը դրական է անդրադառնում․ ընկերությունը ներդրումներ է անում գիտահետազոտական ոլորտի զարգացման ու ակտիվացման ուղղությամբ։

Ցանկացողները կարող են դիմել մագիստրոսական ծրագրին՝ http://istc.am/en/the-master-in-data-science-for-business/ մինչև օգոստոսի 24-ը:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ