Yerevan Mall-ում Նոր՝ Yerevan Gallery փողոցի բացումը

Կիրակի, 16 Սեպտեմբերի 2018 15:24

Yerevan Mall-ը, հավատարիմ մնալով իր նորարարական և առաջադեմ ռազմավարությանը, ներկայացնում է իր հերթական ինքնատիպ նախագիծը՝ Yerevan Gallery նոր առևտրաժամանցային կոնցեպտը: Այն իրենից ներկայացնում է հին Երևանի կոլորիտային փողոց, որտեղ ճարտարապետական և դիզայներական լուծումները խորհրդանշում են մեր մայրաքաղաքի ջերմ շունչն ու տաքուկ միջավայրը:«Yerevan Gallery» փողոցում կարելի է ոչ միայն զբաղվել շոփինգով,այլ նաև հաճելի ժամանց անցկացնել տարածքի սրճարանում ՝ընտանեկան և ընկերական շրջապատում:

Բացման արարողության ընթացքում նվագախմբի կողմից կենդանի կատարմամբ հնչեցին Երևանին նվիրված երաժշտական ստեղծագործություններ: Կազմակերպված էր համեղ հյուրասիրություն և այլ անակնկալներ:

Միջոցառման ընթացքում Yerevan Gallery-ում իր անուշաբույր ծաղիկներով շրջում էր Կարաբալան:

Գտնվելով առևտրի և ժամանցի ժամանակակից համալիրում՝ հին երևանյան փողոցը ստեղծում է հնի և նորի էսթետիկ համադրություն: Շատրվանը, քաղաքային նստարանները, քարե սալիկներն ու մանրակրկտնորեն ընտրված դետալները բացառիկ հանգստություն են պարգևում ցանկացած այցելուի: Նախագիծը մշակվել է դեռևս մեկ ու կես տարի առաջ: Այն Yerevan Mall-ի անակնկալն է մայրաքաղաքին՝ Երևանի հոբելյանական 2800 ամյակի կապակցությամբ: Երևան մոլը հետևելով «Միշտ շարժման մեջ» կարգախոսին, վերջերս գործարկեց Հայաստանի մոլային շուկայում եզակի համարվող մեքենայի կայանման անհատական ծառայությունը, ինչպես նաև մոլից տուն առաքման և անձնական ոճաբանի ծառայությունները: Իսկ մոլի տարածքում հաճախորդների տեղաշարժն ավելի հեշտ դարձնելու նպատակով դեռ ամռանը մոլը տեղադրել էր էլէկտրոնային տերմինալ, որի միջոցով հեշտությամբ կարելի է գտնել նախընտրած բրենդի սրահի գտնվելու վայրը, ծանոթանալ մոլում գործող զեղչերին և ակցիաներին, ԿինոՊարկի ֆիլմացանկին և ստուգել Երևան Մոլ նվեր քարտի բալանսը:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ