#CUIR_CELESTE

Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018 11:26

Այն որ HERMITAGE-ում ցանկացած նոր բույրի մուտք լինում է բավականին ներկայանի և մեծ շուքով, վստահ եմ մեր հետևորդներից շատերը համոզվել են մեր ընթացիկ պոստերից...

Այո’, ցանկացած աշխարհահռչակ ապրանքանիշ ունի իր քմահաճույքներն ու պահանջները, որոնք HERMITAGE խանութ-սրահի տնօրինությունը միշտ բավարարում է անթերի, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան զգալ այդ բացառիկ բույրերն իրենց մաշկի վրա:

Դիմավորեք, ExNihilo ապրանքանիշի նոր Cuir Celeste բույրը՝ արդեն HERMITAGE-ի բոլոր սրահներում: Ի դեպ, այս բույրը VISIONNAIRE հավաքածուից է՝ ծայրահեղ սահմանափակ, մակագրված և թվագրված արվեստի նմուշների հավաքածու:

Թե ինչ տեսակ շքեղ էր նրա մուտքը Հայաստան, կարծիք կազմեք կազմակերպված գերազանց երեկույթից, բացառիկ հյուրերից և առհասարակ մեր լուսանկարչի կողմից որսած սուպեր գեղեցիկ կադրերից, իսկ մենք սիրով ներկայացնենք բույրի ստեղծման պատմությունը:

Ահա ինչ է լինում, երբ արվեստը և բույրը միավորվում են….

Մ Ա Թ Յ Ո Ւ Ս Ե Զ Ա Ր Ի

Խոստումնալից, տաղանդավոր, ինքնուս, Մաթյու Սեզարը ժամանակակից լուսանկարչության նոր ծագող տաղանդներից է: Ճանաչելի իր հավերժական հպմամբ՝ նրա նուրբ սև ու սպիտակ ստեղծագործությունները գայթակղում են ամենահեղինակավոր ամսագրերին (Harper’s Bazaar, French Vogue, Dazed and Confused): Նա կանոնավոր կերպով աշխատում է միջազգային հայտնի մարդկանց և ստեղծագործական բարձր պրոֆիլների հետ: Բարձր պարֆյումերիան դարձավ նրա հերթական խաղահրապարակը՝ իր հետաքրքրասիրությունն արտահայտելու համար բոլոր հնարավոր ձևերով: Ղեկավարվելով նույն կրքով և հաստատակամությամբ՝ EX NIHILO-ի հիմնադիրներ Օլիվիե Ռոյերը, Սիլվի Լոդեյը և Բենուա Վերդիեն հրավիրեցին Մաթյուին՝ պատկերացնելու իր երազանքի բույրը: Այս առիթով նրանք հրավիրեցին մեկ այլ ծագող ֆրանսիացի տաղանդի՝ պարֆյումեր Քանթան Բիշին, ով Fleur Narcotique-ի հեղինակն է, համագործակցելու այս նախագծում: Այս միության արդյունքը. քվինտէսենցիալ բույր, որ վերաիմաստավորում է Կաշվի օլֆակտորային կոդերը Haute Couture մեկնաբանությամբ.

C U I R C E L E S T E ՝

Հորիզոնից այն կողմ CUIR CELESTE-ը ոգեշնչված է ֆրանսիացի լուսանկարիչ Մաթյու Սեզարի կողմից զարդարված լեգենդար հագուստով՝ B3 ռմբակոծիչի վինտաժային բաճկոնով, որը վերարտադրվել է հատուկ իր համար փարիզյան դիզայների կողմից: EX NIHILO-ի հովանու ներքո նա խնդրեց պարֆյումեր Քանթան Բիշին ստեղծել բույր, որը կառաջացնի կաշվե զրահի պաշտպանություն՝ իրական Haute Couture-ի նրբագեղությամբ համեմված: Այն միախառնել է կաշվի նոտաները Ambrette-ի, կախարդական Մանուշակի տերևներով, Պաչուլիով և Մուշկով, որպես անցյալի ու ապագայի հոտառական հղումներ…

Դու՛ք էլ կարող եք զգալ այդ մոգական բույրն այսուհետ HERMITAGE-ի բոլոր սրահներում:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ