Endless

Չորեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2018 15:29

#Endless` ևս մի հայկական արտադրանք, որն առանձնանում է իր բացառիկ որակով։ Էնդլես նորաձևության տունը զբաղվում է կաշվե իրերի արտադրությամբ, մոդելավորմամբ, վերանորոգմամբ, վաճառքով և քիմմաքրմամբ։ Եվ այսուհետ այն կգործի նոր հասցեում`

Արաբկիր 17-րդ փողոց 21ա

Հեռ`. (011) 57 17 57, (043) 10 40 60

Բացման արարողության ողջ ընթացքը կարող եք դիտել մեր ներկայացրած ֆոտոշարքում, իսկ մենք քիչ ավելի մանրամասն ներկայացնենք Էնդլես նորաձևության տան ծավալած գործունեությունը։ Այստեղ ցանկացած իր նախագծվում և հարմարեցվում է հաճախորդի նախընտրած դիզայնով, գույնով, չափով, կաշվի տեսակով և մի շարք այլ առանձնահատկություններով։ Ամենակարևորն այն է, որ ցանկացած մոդելի համար այստեղ տալիս են երկարաժամկետ երաշխիք, քանի որ վերջիններիս ստեղծման համար օգտագործվում է բացառապես բարձրորակ հումք, ոչ միայն դասական կաշի ( կով, այծ և այլն) այլ նաև էկզոտիկ` օձ ( պիթոն, կոբրա ), կոկորդիլոս, ջայլամ, մողես, կատվաձուկ, օձաձուկ և այլն...

Էնդլեսում մատուցվող ծառայություններն են`

Կաշվե իրերի պատվերների ընդունում, վաճառք, վերանորոգում և քիմմաքրում

Էկզոտիկ կաշիների վաճառք

Կաշվի խնամքի համար նախատեսված նյութերի վաճառք

Իսկ պատվիրել Դուք այստեղ կարող եք գրեթե ամեն ինչ` պայուսակներ, պորտֆելներ, բորսետկաներ, դրամապանակներ, կոսմետիկայի համար նախատեսված պայուսակներ, կոշիկներ, բաճկոններ, գոտիներ, ժամացույցի գոտիներ, բանալիների պատյաններ, անձնագրի պատյաններ, հեռախոսի պատյաններ, ակնոցների պատյաններ, թղթապանակներ, թևնոցներ, կախազարդեր, գլխարկներ, կեպիներ, տուփեր, ռեստորանների մենյուներ, անվանական իրեր և այլն։

Էնդլես` երբ կրում ես ֆաունան...

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ