Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

NAIRIAN-ը նոր հասցեում

NAIRIAN-ը նոր հասցեում

Thursday, 18 October 2018 09:36

Երեք տարի անց` ևս մի Նաիրիան խանութ-սրահ այս անգամ արդեն Թումանյան 34 հասցեում։ Այս կարճ 3 տարիների ընթացքում հայկական արտադրության Նաիրիան ապրանքանիշը կարողացավ հայտնի և սիրված դառնալ ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի 7 երկրներում։

Նոր հասցեում ներկայացված է Նաիրիանի խնամքի ամբողջական տեսականին՝ դեմքի, մարմնի ու մազերի խնամքի բնական միջոցներ, ստեղծված են անհատական խորհրդատվության և լիարժեք սպասարկման համար հարմարավետ բոլոր պայմաններ։ Ընկերության հիմնադիրները մեծ հայրենասերներ են, ովքեր գնահատում են հայ հող ու ջրի զորությունը և վստահ էին, որ հայրենիքում իրենց հիմնած ընկերությունը մեծ հաջողություն կունենար՝ հակառակ դեպքում չէին ձեռնարկի արտադրանքը, իր խոսքում նշեց ընկերության համահիմնադիր Արա Մարկոսյանը։ Այո՛, այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ <<Նաիրիան>>-ի արտադրանքը պատրաստվում է որակյալ բաղադրատոմսերից` հիմնվելով գիտական լուրջ հետազոտություններ վրա, հենց որն էլ համարվում է ընկերության բացառիկ որակի երաշխիքը։

Ընկերության մյուս համահիմնադիր, գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանն էլ իր հերթին նշեց, որ նորաբաց խանութ-սրահում իրականացվելու է հաճախորդների առանձին կարիքներին ուղղված սպասարկում. <<Մեր մտքերն ու երազանքները հերթով իրականանում են, եւ մենք շարունակում ենք կատարել մեր խոստումը. Հայաստանի լեռնահովիտների բուժիչ, անուշաբույր բույսերից ստեղծել որակյալ ու բացառապես բնական կոսմետիկա։ Մեր լաբորրատորիան շարունակում է կատարել ուսումնասիրություններ ու մշտապես աշխատում է նոր միջոցների ստեղծման ուղղությամբ>>։

Ի դեպ, <<Նաիրիան>>-ը վերջերս թողարկել է ձեռքի պինդ քսուկները, որոնք հատկապես օգտակար են լինելու աշնանային ցուրտ եղանակից ձեռքերը պաշտպանելու համար։ Հաջորդ տարվա սկզբին ընկերությունը կթողարկի երկու նոր ապրանքատեսակ, որոնցից մեկը կլինի երկար սպասված հակապիգմենտային շիճուկը։ Իսկ ինչ վերաբերում է նոր բուտիկին, ապա այստեղ էլ հետագայի հետ կապված պլաններ կան. այն կշարունակի աճել ու վերափոխվել՝ մոտ ապագայում իր վերնահարկում առաջարկելով համտեսել բնական ըմպելիքներ, խոտաբույսերից պատրաստված տաք ու օգտակար թուրմեր, իսկ հաջորդ տարի կներկայացնի մարմնի և դեմքի խնամքի համալիր ծառայություններ <<Նաիրիան SPA>> կենտրոնում, որտեղ օգտագործվելու են հայկական բնաշխարհի բույսերից ստացված եթերային ու բուսական յուղերը։

Սիրով հիշեցնում ենք <<Նաիրիան>> նոր բուտիկի հասցեն

Թումանյան 34 և առաջարկում հետևել պաշտոնական բացման արարողությանը PaparazziLife-ի կողմից ֆիքսված կադրերի միջոցով։

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ