Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

IQOS-ը՝ Տարվա ինովացիոն նորույթ մրցանակի դափնեկիր

IQOS-ը՝ Տարվա ինովացիոն նորույթ մրցանակի դափնեկիր

Saturday, 03 November 2018 14:39

Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Երևանի Ալեքսանդր հյուրանոցում կայացավ KAMOBLOG Night Life Awards մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում IQOS-ը արժանացավ Տարվա ինովացիոն նորույթ մրցանակին։ Դափնեկիրերի շարքում էին նաև Վահան Խաչատրյանը, Իվետա Մուկուչյանը, Սրբուհի Սարգսյանը, Կոկա Կոլան և այլոք։

Հիրավի, մի ամբողջ ոլորտ հեղափոխած այս փոքրիկ սարքավորումը անտարբեր չի թողնում և ոչ մեկին․ ծխողներին, քանի որ ավելի լավ այլընտրանք է, քան կամաց-կամաց անցյալի գիրկը գնացող ավանդական այլվող սիգարետը, չծխողներին, քանի որ բուռն քննարկվում է IQOS-ի գիտական կողմն ու առողջության վրա նմանատիպ արտադրատեսակների ազդեցությունը։ Պարզ է մի բան․ աշխարհը փոխվում է։ Փոխվում ենք և մենք՝ նախապատվությունը տալով նորին, նորարարին, պարզին ու հարմարին։ Թերևս, հենց այդ է պատճառը, որ մրցանակին արժանացավ նոր, նորարարական, պարզ ու հարմար այս փոքրիկ սարքը։

Մրցանակը ստանալիս Ֆիլիպ Մորրիս Արմենիա (ՖՄԱ) ընկերության մարքեթինգի ղեկավար Լիլիթ Մաթևոսյանը նշեց․

<<Շնորհակալություն ենք հայտնում միջոցառման կազմակերպիչներին, IQOS ընտանիքին ու մեր օգտատերերին, որոնց հետ միասին ամեն օր քայլ ենք անում դեպի ապագա, որը զերծ է սիգարետի ծխից>>։

Լրագրողի հետ հարցազրույցում ընկերության մեկ այլ ներկայացուցիչ՝ Դավիթ Հարությունյանը, հավելեց․ <<Ծխելը վնասակար է առողջությանը, և մենք բազմիցս նշել ենք, որ առողջության համար ռիսկերի վերացման լավագույն լուծումը ծխախոտի ցանկացած արտադրանքից հրաժարվելն է։ Միևնույն ժամանակ, այսօր աշխարհում մոտ 1 միլիարդ ծխող կա, իսկ 2025 թվականին այդ թիվը կհասնի 1,1 միլիարդի: Չափահաս այն ծխողները, ովքեր չեն պատրաստվում թարգել, այլընտրանք են փնտրում, և ՖՄԱն առաջարկում է այդ այլընտրանքը՝ ծխախոտի տաքացում՝ այրման փոխարեն: IQOS-ը չափահաս ծխողներին հնարավորություն է տալիս օգտագործել ծխախոտն առանց ծխի, մոխրի ու տհաճ հոտի ձեռքերին, մազերին ու հագուստի վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ IQOS-ի գոլորշու մեջ միջինում 90 տոկոսով ավելի քիչ վնասակար նյութեր կան, քան սիգերետի ծխում>>:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս IQOS-ի նոր մոդելը՝ IQOS 3-ը, ներկայացվել է Ճապոնիայում, Հարավային Կորեայում ու Ռուսաստանում։ Հայաստանում նոր մոդելը դեռևս հասանելի չէ։

 

 

IQOS-ը Հայաստանում պաշտոնապես հասանելի դարձավ 2018-ի մարտից։ Սարքը, սակայն, արտասահմանից առաջադեմ ու նոր տեխնոլոգիաների սիրահար հայ ծխողների կողմից երկիր էր ներմուծվել շատ ավելի վաղուց։ Ասում են, պաշտոնական մեկնարկից առաջ Հայաստանում կար արդեն երկու հազարից ավելի օգտատեր, ովքեր սիգարետը թարգել ու անցել էին IQOS-ի օգտագործմանը։ Հաշվի առնելով, որ IQOS-ը առօրյայում օգտագործվող արտադրանք է, միայն պատկերացնել է կարելի, թե ինչ <<խնամի-ծանոթ-բարեկամ>> կապի շնորհիվ էին օգտատերերին հասնում փոքրիկ գլանակները։ Ու ահա, գարնան առաջին օրը լավ լուր բերեց Հայաստանում արդեն առկա IQOS օգտատերերի համար․ վերջապես, ՖՄԱն մեկնարկեց IQOS-ի վաճառքը Հայաստանում:

<<Անկասկած, ամենամեծ հասարակական ներդրումը, որ PMI-ը կարող է ունենալ, ծխախոտն ավելի լավ այլընտրանքով փոխարինելն է: Հայաստանում IQOS–ը ներկայացնելու որոշումն արտացոլում է հայ ժողովրդի ինքնատիպությունը, նորարարության հանդեպ ունեցած ձգտումը և ստանդարտ մոտեցումներին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը: Հավատացած ենք, որ Հայաստանում IQOS-ի պաշտոնական մեկնարկը մեծապես կնպաստի առանց ծխի ապագա կերտելու մեր հավակնոտ նպատակին>>,- ասվում էր մեկնարկի մամլո հաղորդագրության մեջ։

Ի հեճուկս երբեմն հնչող կարծիքի՝ IQOS-ը միայն նորարարական գաջեթ չէ։ Այն ծխախոտային հսկա Ֆիլիպ Մորրիսի ապագայի տեսլականն արտացոլող արտադրանք է։ Ընկերությունը, որ տարիներ շարունակ զբաղվել է սիգարետ արտադրելով, բոլորովին վերջերս հայտարարեց, որ պատրաստվում է հրաժարվել բիզնեսի այդ ուղղությունից։ Նորությունը, ինչ խոսք, շոկային էր, ու մեծ իրարանցում առաջացրեց։ ՖՄԱն, միևնույն ժամանակ, հավատարիմ մնաց իր ընտրած նոր ուղղությանը․ աշխարհում ամեն չափահաս ծխողի այլընտրանք առաջարկել, եթե ծխողը թարգել չի ցանկանում։ 2008 թ.-ից ի վեր ընկերության հետ այս նպատակին հասնելու համար աշխատել է ավելի քան 430 փորձագետ: Ընկերությունը ներդրել է մոտ 5 միլիարդ ԱՄՆ դոլար՝ առանց այրման ապրանքների տեսականի ստեղծելու համար: Արտադրատեսակները մշակելու ճանապարհին հաշվի են առել նաև ծխողների կարծիքն ու մոտեցումը։ Երևի թե հենց դա է պատճառը, որ արտադրանքը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում։ Այսօր IQOS-ը հասանելի է աշխարհի 42 երկրներում, իսկ օգտատերերի քանակը հասել է 6 միլիոնի։

Հայաստանն էլ հաղթական այս շքերթում բացառություն չէ։ Պաշտոնական մեկնարկից ընդամենը երեք ամիս անց Դալմա Գարդեն մոլում իր դռները բացեց հարմարավետ վաճառասրահը` մանրածախ առևտրի առաջնային տարածքը: Խանութի բացման օրը՝ հունիսի 10-ին, հաճախորդներին սպասարկեցին ՖՄԱ ղեկավարները:

 

 

<<Ցանկացած երկրում Ֆիլիպ Մորրիսը զգալի ջանք է գործադրում, որպեսզի մեր ծառայությունները լինեն առավելագույնս հարմար և պարզ։ Ես վստահ եմ, որ հետադարձ կապը, որ ստանում ենք մեր հաճախորդներից ամբողջ աշխարհում, մեծապես օգնում է այդ գործում։ Պետք է, այնուամենայնիվ, նշեմ, որ հայերը եզակի են նույնիսկ այս առումով։ Այ, տեսեք՝ հարց եմ տալիս միջին վիճակագրական օգտվողին, թե ինչպես կարելի է լավացնել սպասարկման որակը, իսկ նա, ի պատասխան, մանրամասնում է խնդիրը, առաջարկում երեք հնարավոր լուծում, բիզնես նախագիծն էլ՝ որպես հավելում։ Հիրավի, Հայաստանում մեր օգտվողները մեր լավագույն խորհրդատուները, փորձագետներն ու աուդիտորներն են>>, - խանութ-սրահի բացման կապակցությամբ նշել էր գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան։

Հայաստանում վաճառքը պաշտոնապես մեկնարկելուց կես տարի անց ՖՄԱն հրապարակեց հետաքրքիր վիճակագրություն․ առ այսօր IQOS-ի վերաբերյալ ավելի քան 25 անկախ հետազոտություններ են եղել, այդ թվում՝ ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության ( US Food and Drug Administration ), Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (German Federal Institute for Risk Assessment (BfR)), Անգլիայի հանրային առողջապահության գործակալության (Public Health England), Ճապոնիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտի (Japanese National Institute of Public Health) կողմից։ Դրանց մեծ մասը կենտրոնացել է սիգարետի համեմատ առանց ծուխ արտադրանքի կողմից արտազատվող վնասակար նյութերի մակարդակի վրա, ի դեպ, եզրահանգումների գերակշռող մեծամասնությունը փաստում է, որ աերոզոլի մեջ վնասակար նյութերի մակարդակը ավելի քիչ է, քան սիգարետի ծխում: Այդ հաստատությունների շարքում են:

KAMOBLOG Night Life Awards մրցանակաբաշխության ընթացքում ՖՄԱ ներկայացուցիչները նշեցին, որ հետաքրքիր անակնկալներ ունեն օգտատերերի համար։ Հստակ չէ՝ արդյոք անակնկալները կապված են նոր մոդելի IQOS-ի հետ, թե ոչ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով ընկերության նորարարական ոգին, կարծում ենք՝ հետաքրքիր է լինելու։

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ