Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

GRAND REOPENING - Ginetun

GRAND REOPENING - Ginetun

Monday, 19 November 2018 10:59

Օրերս` 16.11.2018թ-ին, տեղի ունեցավ՝ Աճառյան փող., Գ. Առինջ հասցեում Գինետուն ռեստորանի պաշտոնական վերաբացումը, որն ունի իր նախապատմությունը։

Պատմությունը սկսվում է <<պապիկի խոհանոցից>>, ով սիրում էր հայկական խոհանոցը:

Տարիներ առաջ պապը Առինջ գյուղի իր տան բակում բոլորի համար սեղան էր բացում և իր պատրաստած ուտեստները հյուրասիրում: Մարդկանց համար արդեն սիրելի փոքրիկ վայրը տարիներ հետո վերածվում է նույն ջերմ ու ընտանեկան տրամադրությամբ ռեստորանի:

<<Գինետուն>>. արդեն 10 տարի պապիկի թողած ավանդույթը շարունակում են ընտանիքի անդամները:

Նոյեմբերի 16-ին <<Գինետան>> հարկի տակ էին հավաքվել ռեստորանի նախկին և նոր հյուրերը՝ նշելու վերաբացման միջոցառումը: Ռեստորանը գործում է արդեն նոր ինտերիերով, որի հեղինակներն են հայ հայտնի դիզայներները:

Երեկոյի բարձր տրամադրությունն ապահովեց The Band հանրահայտ խումբը, իսկ մինչև ուշ գիշեր հյուրերը վայելեցին Dj-ի կատարումները։ Ռեստորանի գործընկերներ Armenia Wine-ը և Kaffa-ն ներկաների համար կազմակերպել էին անակնկալ հյուրասիրություն:

Գինետունը կազմված է երեք մասից ՝

ձմեռային այգի, որտեղ կարող եք վայելել բնության շունչը,

մառան,

չորս առանձնասենյակ, նաև խաղասրահ, որտեղ Ձեր հանգիստը կարող եք համատեղել երեխայի ժամանցի հետ։

Գեղեցիկ միջավայր ընտանեկան և ընկերական ժամանցի համար

facebook.com/Ginetun

Հասցե՝ Աճառյան փ․, գ․ Առինջ, Կոտայքի մարզ,

Հեռ՝ (+37410) 610850, (+374 41) 610

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ