Տարվա ամենասպասված գադջեթի՝ IQOS 3-ի շնորհանդեսը Ուկրաինայում

Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018 11:10

Նոյեմբերի 21-ին Կիևի Парковий էքսպո կենտրոնում կայացավ գալիք տարվա լավագույն գադջեթներից մեկի՝ IQOS երրորդ սերնդի IQOS 3-ի և IQOS 3 MULTI-ի շնորհանդեսը, որոնք որակապես տարբերվում են նախորդներից:

 

 

Երբ խոսքը գնում է որակի մասին, ապա անձամբ ինձ համար որակը պետք է արտահայտվի ամեն ինչում` բուն ապրանքի մեջ, այդ ապրանքի մշակման և զարգացման մեջ, արտադրանքի դիզայնի և նույնիսկ դրա շնորհանդեսի պարագայում: Չեմ կարող չհիշատակել շնորհանդեսի կազմակերպման առանձնակի բարձր մակարդակը: Ընկերությունը ուշադրություն էր դարձրել յուրաքանչյուր մանրուքի. լինեն դրանք rfid-մատանիները, որոնք հյուրերը կրում էին միջոցառման հարթակ մուտք գործելիս, DJ Քսենիյա Պալֆիի հիանալի երաժշտական նվագակցումը կամ հաղորդավար Թիմուր Միրոշնիչենկոյի պրոֆեսիոնալիզմը:

 

 

Երեկոյի ամբողջ ընթացքում գործում էր հրաշալի բար, նոր արտադրանքը հյուրերին էր ներկայացվեց վիդեո լուսաբանմամբ, ներկա էին հետաքրքիր հյուրեր, իսկ միջոցառման վերջում վիճակահանությամբ խաղարկվեցին 5 ճանապարհորդություն դեպի Շվեյցարիա։ Միջոցառման կազմակերպման նման բարձր մակարդակն անխոս համապատասխանում էր բուն սարքի որակի մակարդակին, որը հյուրերը հնարավորություն ունեցան անձամբ փորձարկել ամբողջ երեկոյի ընթացքում:

 

 

Ես կարողացա որոշ ժամանակով<<փախցնել>> Վալերիին և անձամբ պարզել, թե ինչու՞ է նա նախընտրել IQOS օգտագործել ծխելու փոխարեն և թե ի՞նչ կարծիք ունի նոր սարքի և ընդհանուր առմամբ ամբողջ միջոցառման մասին.

<<Ես բավականին երկար ժամանակ եմ ծխել: Մի քանի անգամ փորձել եմ թողնել ծխելը և կարող եմ ասել, որ կարողացա անել դա միայն այն ժամանակ, երբ սկսեցի օգտագործել IQOS>>։

Վալերի Խարչիշին

Երաժիշտ, բիզնեսմեն, պրոդյուսեր

<<Ինձ դուր է գալիս, որ IQOS օգտագործելը ապահով է, որ կարող եմ այն օգտագործել ցանկացած վայրում` մեքենայում, տանը, խոհանոցում և այլն, ընդ որում՝ տհաճ հոտը իսպառ բացակայում է: Ի դեպ, երբ իմ սարքը մոռանում եմ տանը, ես չեմ օգտագործում որևէ տիպի ծխախոտ: Մի քանի անգամ փորձեցի ծխել սիգարետ, ինչից հետո վերջնականապես համոզվեցի, որ այլևս չեմ վերադառնա դրան:

Ինձ դուր է գալիս, որ ընկերությունը մտածում է իր հաճախորդների մասին և անընդհատ կատարելագործում է արտադրանքը: Այժմ սարքը ստացել է նոր դիզայն, ֆունկցիոնալ առումով ավելի է կատարելագործվել և այն ավելի հարմար է դարձել օգտագործման համար։ Հիանալի շնորհանդես, հիանալի սարք, ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է>>։

 

 

Ընկերության մենեջեր Բոգդան Նագայլոն ավելի մանրամասն պատմեց Ֆիլիպ Մորրիսի այս տարվա նորույթների՝ IQOS 3-ի և IQOS 3 MULTI-ի առավելությունների մասին։

Մոտ 10 տարի առաջ Ֆիլիպ Մորրիս ընկերությունը երազանք ուներ՝ ազատելու աշխարհը ծխախոտի ծխից: Արդեն իսկ 2016 թվականին մենք համաշխարհային շուկայում ներկայացրեցինք ծխախոտի տաքացման տեխնոլոգիան, որի շնորհիվ օգտագործման ընթացքում 90-95% պակաս

Բոգդան Նագայլո

IQOS կառավարիչ

<<Սակայն աշխարհն առաջ է գնում և այժմ մենք պատրաստ ենք ներկայացնել IQOS սարքերի նորսերունդը: Այսօր մենք ցուցադրում ենք IQOS 3-ը և IQOS 3 MULTI-ն: Այս սարքերը բոլոր առումներով ավելի լավն են, քան նախորդ սերնդինը: Նորույթները ինձ հատկապես դուր են գալիս ոճի և էլեգանտության տեսանկյունից, սարքերի 4 հիմնական գույներին ավելացել են բազմաթիվ գունավոր շարժական տարրեր: Ընդհանուր առմամբ հասանելի են 576 ամենատարբեր գունային և տեքստուրային համադրություններ։ Բացի այդ, սարքն ունի մի շարք ֆունկցիոնալ առավելություններ. սարքի բռնիչը ավելի արագ է լիցքավորվում, մարտկոցի երաշխիքային ժամկետն ավելի երկար է:

Մենք նաև ուշադրություն ենք դարձրել մեր հաճախորդների ցանկություններին, գլանակները մեկը մյուսի հետևից օգտագործելու հնարավորության վերաբերյալ, այդ պատճառով էլ հայտնվեց նոր սերնդի IQOS 3 MULTI-ն, որի շնորհիվ պետք չէ սպասել, մինչև սարքը լիցքավորվի, այլ հնարավոր է գլանակները օգտագործել մեկը մյուսի հետևից: Սակայն մենք միշտ կրկնում ենք, որ նախորդ սերնդի սարքերը նույնպես խանութներում առկա կլինեն>>:

 

 

Իրադարձությունը լուսաբանել է lab.bit.ua ուկրաինական կայքը։

Հաճախ դիտվածները

  • Kids Fashion Day SS2019 - Part 2
    Kids Fashion Day SS2019 - Part 2

    Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը:

  • Kids Fashion Day SS2019 - Part 1
    Kids Fashion Day SS2019 - Part 1

    Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ- ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը:

  • HERMITAGE... ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՓԱՐԻԶ
    HERMITAGE... ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՓԱՐԻԶ

    HERMITAGE խանութների ցանցն Air France-ի հետ համատեղ կազմակերպել էր խաղարկություն` նվիրված կանանց միամսյակին:

  • MegaSport - Lets move for a Better World
    MegaSport - Lets move for a Better World

    Technogym-ը՝ լինելով աշխարհում մարզասարքեր արտադրող և դիջիթալ պրոդուկտ ներկայացնող առաջատար ապրանքանիշ:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ