Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ԵՐԲ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ...

ԵՐԲ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ...

Friday, 28 December 2018 09:09

Սիրով Ձեզ ենք ներկայացնում նախորդ օրը Դիլիջանի բարձրունքներից իրականացրած մեր նկարահանման բացառիկ կադրերը... Եվ ուրեմն այսպես. բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը և ArmMod Fashion-ը Հայաստանում առաջին անգամ ներկայացնում են նախագիծ, որի շրջանակներում նորաձևությունն աջակցում է հանրության բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Նկարահանման համար աշխատանքային մեր մեծ թիմը ( լրագրողներ, մոդելներ, կազմակերպիչներ, ծրագրի ղեկավարներ ) հատուկ ժամանեց Դիլիջան` Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։ Եվ հենց այստեղ էլ մենք իրականացրեցինք մի բացառիկ գեղեցիկ նկարահանում. մոդելներ Մարիկա Թունյանը, Նարե Զաքարյանը, Լյուսի Հայրապետյանը և Լիանա Թովմասյանը ներկայացրեցին նախագծից ոգեշնչված և ծնունդ առած հագուստները բաց բնության մեջ` կովկասյան ազնվացեղ եղջերուների հետ։ Իսկ այդ հագուստները դիզայներ Ժենյա Ասատրյանի ստեղծած նմուշներն էին, որոնք ամբողջությամբ ներշնչված են բնությունից և նպատակ ունեն շեշտադրել մարդու և բնության փոխկապակցվածությունը, որը միանշանակ արտացոլվել է հագուստների և աքսեսուարների դիզայնի տարրերում։

WWF-ի հայաստանյան մասնաճյուղի Marketing & PR բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանի հետ զրույցում պարզեցինք նաև, որ Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը ստեղծվել է հենց Հայաստանի բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի ( WWF ) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի նպատակն է Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, քանի որ տեսակն անհետացել էր Հայաստանի բնությունից նախորդ դարի երկրորդ կեսին։ Այո՛, կան թեմաներ, որոնք մասայական չեն և մարդիկ չեն էլ մտածում այդ խնդիրների մասին, բայց փառք Աստո կան նաև մարդիկ, կազմակերպություններ, որոնք սրտացավորեն հոգ են տանում այդ ամենի մասին, բարձրաձայնում և ճիգ ու ջանք չեն խնայում դրանց կյանքի կոչելու համար։

ArmMod Fashion-ի ղեկավար Ռուբինա Գրիգորյանն էլ նշեց, որ հավաքածուի վաճառքից գոյացած գումարները տրամադրվելու են բազմացման կենտրոնին, որոնք ուղղվելու են եղջերուների պահպանությանը։

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ