Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Zara Markosyan and The Lightning Band at Mayrig

Zara Markosyan and The Lightning Band at Mayrig

Sunday, 13 January 2019 17:12

Ուրբաթ երեկոն հաճելի անցկացնելու գրավականը մեզ համար դարձավ սիրված երգչուհի Զառա Մարկոսյանի հրավերը Մայրիգ ռեստորան։

Իսկ հիմա ավելի մանրամասն. Ամիրյան 4/6 հասցեում գտնվող նորաբաց Մայրիգ ռեստորանում սիրված երգչուհի Զառա Մարկոսյանը ներկայացավ սուպեր համերգային ծրագրով. հաճելի երաժշտություն, կոլորիտային մթնոլորտ, համեղ ուտեստներ և անմիջական շփում։ Այն որ երգչուհի Զառային լսելը միշտ է հաճելի, դա շատերը կփաստեն, բայց որ այս անգամ այդ հանդիպումն առավել տպավորիչ էր, դա միանշանակ։ Ի դեպ, ինչպես երգչուհու հետ զրուցելիս պարզեցինք, տեղի ընտրման հարցը պատահական չի եղել. հրավեր ստանալով Մայրիգից, երգչուհին մեծ սիրով ընդունել է հրավերը` ծանոթ լինելով ռեստորանի ստեղծման պատմությանը։ Իսկ ռեստորանի ստեղծման պատմությունն այսպիսինն է. Մայրիգի հիմնադիր Ալինը, բացելով այս ռեստորանը, ի կատար է ածել իր հայրիկի փափագը` կենդանություն տալով իր տատիկի բազում ավանդական ուտեստներին, բացառիկ բաղադրատոմսերին, որոնցից այսուհետ կարող են օգտվել բոլոր ցանկացողները ոչ միայն Դուբայում, Մոնակոյում և Բեյրութում, այլ նաև Երևանում։ Ի դեպ, շուտով Մայրիգ ռեստորանի անուշահամ, հայ ավանդական ուտեստները կկարողանան գնահատել նաև Ֆրանսիայում և Ռուսաստանում։

 

 

Ի դեպ, Զառա Մարկոսյանը հիմա աշխատում է իր երկրորդ ձայնասկավառակի վրա, կարճ ժամանակ անց Դուք կկարողանաք լսել հին հայկական երևանյան երգերը երգչուհու ուրույն մոտեցմամբ։

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ