Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Aloha party

Aloha party

Wednesday, 16 January 2019 10:54

Ֆլոու Հաուս Երևանում անկախ դրսի եղանակից միշտ ամառ է:

Ռիբոկ սպորտային ակումբը հունվարի 12-ին հատուկ իր փոքրիկ հաճախորդների համար կազմակերպեց անակնկալ՝ հավայան մոտիվներով ալոհա փարթի, որի շրջանակներում DJ-ի հատուկ երաժշտության ուղեկցությամբ և համեղ հյուրասիրությամբ երեխաները վայելեցին տարածաշրջանում միակ և աշխարհում ամենամեծ փակ սերֆինգի ալիքները:

Ռիբոկ սպորտային ակումբի առաջին հարկում գտնվող Ֆլոու Հաուս Երևանի բացառիկությունը կայանում է նրանում, որ այն միակն է, որ ունի Flow Rider Wave Oz, որը սերֆինգով զբաղվելու համար նախատեսված նմանատիպ սարքավորումների մեջ ամենամեծն ու հարմարավետն է թե՛ պրոֆեսիոնալների, և թե՛ սկսնակների համար:

Անկախ պատրաստվածության աստիճանից, որակավորված մարզիչները կօգնեն յուրաքանչյուր այցելուի արագ կանգնել սերֆինգի տախտակի վրա և վայելել աննկարագրելի դրայվը:

Այժմ Հայաստանի 7-18 տարեկան սպորտի սիրահարները հնարավորություն ունեն տիրապետել սերֆինգին պրոֆեսիոնալ մակարդակով: Ֆլոու Հաուս Երևանը հայտարարել է ՀՀ֊ում առաջին անգամ նախադեպը չունեցող Սերֆինգի դպրոցի ընդունելություն: Դասընթացները տևելու են 3 ամիս՝ շաբաթական 2 անգամ: Մանրամասների համար կարող եք զանգահարել 010363636:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ