Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Degustation Food Station

Degustation Food Station

Monday, 21 January 2019 16:13

PaparazziLife-ի նախորդ օրվա հաճելի բացահայտում` Degustation Food Station:

6 երկրների խոհանոցներ

Տեղում պատրաստվող թարմ ֆրանսիական բագետ, կրուասաններ

Belle banquet hall` հանդիսությունների շքեղ սրահ մեկ հասցեում:

Եվ ուրեմն այսպես. Կոմիտաս 15 հասցեում գտնվող Degustation Food Station-ը մի կայարան է, որտեղից կարելի է ուղևորվել աշխարհի տարբեր անկյուններ՝ համտեսելու տվյալ երկրի խոհանոցի լավագույն ուտեստները:

Հայկական ավանդական ուտեստներ, ամերիկյան համեղ բուրգերներ, իտալական պաստաներ և պիցցաներ, մեքսիկական կծու և անուշ ուտեստներ, բանջարեղենային հատված` առողջ սնունդ նախընտրողների համար... և այս ամենը կոլորիտային կայարաններում։ Եվ ուրեմն, եթե Դուք գուրման եք, միանշանակ այս վայրը հենց Ձեզ համար է, որովհետև այստեղ հաշվի է առնված յուրաքանչյուր մանրուք. օրինակ հատուկ իտալական կայարանում աշխատելու համար ՀՀ-ում է գտնվում իտալացի շեֆ խոհարար Պասկալ Լապադուլան, ով նաև վերապատրաստման կուրսեր է անցկացնում տեղացի խոհարարների համար։ Չմոռանամ նշել մի շատ կարևոր փաստ ևս. բոլոր կայարաններում ուտեստներ պատրաստելու համար բաղադրիչները ներկրվում են հենց այդ երկրներից` ուտեստներին ամբողջական համ ու հոտ ապահովելու համար։ Իսկ հայկական կայարանում շեշտը դնում են թարմ մթերքներր վրա` բացառելով սառեցված մսեղենի առկայությունը ուտեստների պատրաստման ժամանակ։ Ի դեպ, համեղ սնվելուց բացի, Degustation Bakery բաժնում կարելի է պարզապես տեղում պատրաստվող ֆրանսիական սուրճ համտեսել, կամ ֆրանսիական բագետ և կրուասան ձեռք բերել ( Bakery-ին ունի առանձին մուտք )։ Այստեղից կարող եք գնել նաև իտալական մսամթերքի լայն տեսականի։

Այնպես որ, վստահ եմ Ձեզանից շատերը ժամը 11։00-23։00-ն ընկած հատվածում կշտապեն հարմարեցնել և հայտնվել այս համեղ կայարաններրց որևէ մեկում: Հիշեցնեմ հասցեն`

Կոմիտաս 15` Յունի բանկի հարևանությամբ

(010) 200 002

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ