IQOS՝ լավագույն նվերը թե՛ ձեր տղամարդուն, թե՛ ձեզ

Ուրբաթ, 25 Հունվարի 2019 15:04

Ի՞նչ նվիրել տղամարդուն բանակի օրվա առթիվ․ այս հարցի շուրջ է, որ ամանորյա տոներից հետո գլուխ են կոտրում հայ կանայք ու աղջիկները։ Չէ՞ որ հունվարի 28-ը շատերի համար մասնագիտական, իսկ բոլոր հայերիս համար՝ խիստ կարևոր մի օր է։ Տարեցտարի հետաքրքիր նվերների ցանկը կրճատվում է, խելառ անակնկալները՝ ավարտվում։ Իզուր չէ, որ հունվարի 28-ը հաճախ անվանում են <<ածելիի ու զուգագուլպաների օր>>, իսկ մարտի 8-ը՝ <<ածելիի ու զուգագուլպաների համար վրեժխնդիր լինելու օր>>։ Ուստի արժե մտորել՝ ինչ նվիրել տղամարդուն, որպեսզի հիշի ձեզ բարի ժպիտով ամեն անգամ, երբ օգտագործում է նվերը։

 

 

Այս համատեքստում 2019 լավագույն նվերի տիտղոսին անկասկած արժանանում է IQOS նորարարական փոքրիկ սարքը, որն օգնում է ծխող տղամարդուն ավելի հիգիներիկ ու քիչ վնասակար եղանակով սպառել նիկոտին։ Ներկայացնում ենք չորս ծանրաքաշ փաստարկ IQOS-ի օգտին՝ որպես հունվարի 28-ի լավագույն նվեր տղամարդուն։

 

 

1. IQOS-ը ավելի քիչ վնասակար է սիգարետի համեմատ։ Վերհիշելով ծխելը թարգելուն նվիրված անվերջանալի վեճերն ու, միևնույն է, ամեն օր չարաբաստիկ սիգարետը սիրելիի ձեռքում տեսնելով դժվար թե այս փաստարկից էլ ավելի կարևորը լինի։ IQOS-ի վերաբերյալ բազմաթիվ անկախ հետազոտություններ են անցկացվել (այդ թվում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում), որոնց արդյունքում պարզվել է, որ IQOS-ի արտազատած գոլորշու մեջ շատ ավելի քիչ են վնասակար նյութերը, քան սիգարետի ծխի մեջ։ Բացի այդ, մարդու օրգանիզմի վրա IQOS-ի ազդեցությունն ավելի քիչ է, քան սիգարետինը։ Կարելի է ասել, որ մինչ օրս IQOS-ը ծխախոտը տաքացնող միակ սարքն է, որի մասով առկա են համալիր կլինիկական հետազոտություններ։ Այնպես որ, եթե սիրելին մոտ ապագայում չի պատրաստվում թարգել սիգարետ ծխելը, IQOS-ը անկասկած լավագույն տարբերակն է ծխելու վրասները կրճատելու առումով։

 

 

2. IQOS-ից հետո կպչուն հոտ չի մնում։ Եվ սա նվեր է ոչ միայն տղամարդուն, այլ նաև ձեզ։ IQOS-ի անցում կատարելուց հետո վերջապես կմոռանաք ձեռքերի, մազերի ու հագուստի վրա մնացող կպչուն սիգարետի հոտի մասին։ Փակ տարածքներից ու մեքենայից եկող հոտն էլ կամաց-կամաց կվերանա։ Գաղտնիքը պարզ է․ IQOS-ը աշխատում է առանց այրման՝ ծխախոտը տվյալ դեպքում տաքանում է առավելագույնը մինչև 300 աստիճան, ինչի արդյունքում չեն առաջանում ծուխ ու մոխիր։ Այս իմաստով IQOS-ը միանշանակ ավելի հիգիենիկ է, քան սիգարետը։

 

 

3. IQOS-ը միշտ ձեռքի տակ է։ Իհարկե, զարմացնելու համար կարելի է տղամարդուն գերկրեատիվ նվեր մատուցել, որը նա լավագույն դեպքում կօգտագործի տարին մեկ։ Շատ ավելի լավ է, սակայն, այնպիսի նվեր պատրաստել, որն անընդհատ կլինի տղամարդու ձեռքի տակ, բնականաբար այն նպատակով, որպեսզի ամեն անգամ նվերն օգտագործելիս, նա հիշի ձեզ։ IQOS-ն այս դեպքում ևս լավագույն նվերն է սմարթֆոնից հետո, քանի որ այն տղամարդիկ իրենց հետ տանում են ամենուր ու օգտագործում ողջ օրվա ընթացքում (առանց լիցքավորելու IQOS-ը կարելի է օգտագործել 20 անգամ, իսկ IQOS 3 Multi սարքը թույլ է տալիս առանց դադարի իրար հետևից օգտագործել 10 գլանակ)։ Գնային իմաստով էլ կարելի է ասել, որ IQOS-ը մեծ հարված չի հասցնի ձեր գրպանին, քանի որ սարքը կարելի է գնել՝ սկսած 30000 դրամից։

 

 

4. Մոտ օրերին IQOS գնելիս կստանաք հաճելի նվերներ։ IQOS մասնագիտացված խանութ-սրահներում (ամենահեշտը Dalma Garden կամ Mall Yerevan Mall գնալն է) մինչև հունվարի 28-ը գործում է հատուկ առաջարկ․ սարքը գնելուց նվեր կստանաք նորաձև աքսեսուար։ Աքսեսուարները հասանելի են ամենատարբեր գույներով, այնպես որ կարելի է ոչ միայն սարք գնել, այլև ընտրել ձեր տղամարդու (կամ գուցե ձե՞ր) սիրած գույնի աքսեսուար՝ այդպիսով սարքը հարմարեցնելով հենց ձեզ։ Ակցիայի մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է պաշտոնական www.iqos.am կայքում։

 

 

Հաճախ դիտվածները

  • Kids Fashion Day SS2019 - Part 2
    Kids Fashion Day SS2019 - Part 2

    Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը:

  • Kids Fashion Day SS2019 - Part 1
    Kids Fashion Day SS2019 - Part 1

    Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ- ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը:

  • HERMITAGE... ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՓԱՐԻԶ
    HERMITAGE... ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՓԱՐԻԶ

    HERMITAGE խանութների ցանցն Air France-ի հետ համատեղ կազմակերպել էր խաղարկություն` նվիրված կանանց միամսյակին:

  • MegaSport - Lets move for a Better World
    MegaSport - Lets move for a Better World

    Technogym-ը՝ լինելով աշխարհում մարզասարքեր արտադրող և դիջիթալ պրոդուկտ ներկայացնող առաջատար ապրանքանիշ:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ