Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Սիրո տոնը InFusion Bar and Restaurant-ում

Սիրո տոնը InFusion Bar and Restaurant-ում

Saturday, 16 February 2019 19:15

Սիրով Ձեզ ենք ներկայացնում Reebok Sports Club Armenia-յում տեղակայված InFusion Bar-Restaurant-ում կազմակերպված հերթական գեղեցիկ երեկոյի կադրերը։ Ամեն անգամ այստեղ կազմակերպված միջոցառումները լուսաբանելիս` համոզվում ենք, որ Reebok Armenia-յի տնօրինությունը ջանք ու եռանդ չի խնայում, որ իր ակումբի անդամները զգան իրենց առավելությունը և բացառիկ լինելը։ Կհարցնեք ինչու՞, դե որովհետև այստեղ կազմակերպվող բոլոր թեմատիկ երեկոները փակ միջոցառումներ են` կազմակերպված հատուկ Reebok ակումբի անդամների և նրանց ընկերների համար։ Այստեղ միշտ ելույթ են ունենում լավագույն արտիստները, միշտ հնչում է բարձրակարգ երաժշտություն, իսկ խոհանոցը... դա արդեն խոսքերով անհնար կլինի նկարագրել, դա փորձել է պետք։

Իսկ թե ինչո՞վ առանձնացավ այս փետրվարի 14-ը InFusion-ի հյուրերի համար, սիրով ներկայացնում ենք Ձեզ հաջորդիվ.

Ողջ երեկոյի ընթացքում հյուրերը կարողացան օգտվելով InFusion-ի անբացատրելի համեղ և յուրօրինակ ասիական և եվրոպական խոհանոցների ուտեստներից` վայելել Գոռ Սուջյանի անզուգական երաժշտությունը. մեղմ, հաճելի և ռոմանտիկ` սիրո տոնին համահունչ։ Իսկ երեկոյի պարային ռիթմերն արդեն ապահովեցին Կարինե Առուստամյանը & The Band-ը։ Համեղ սնունդ, հաճելի երաժշտություն, ծանոթ միջավայր, է՞լ ինչ է հարկավոր անթերի երեկո ունենալու համար... դե իհարկե նվերներ, քիչ էր մնում մոռանայինք նվերների մասին. երեկոյի հյուրերից երեքը տուն վերադարձան նվերներով, որը նրանք ստացան հետաքրքիր խաղարկության արդյունքում։ Իսկ նվերները մեկ ամսվա անվճար աբոնեմենտներ էին` ակումբի նախընտրելի հատվածներից օգտվելու համար։ Մնաց ներկայացնենք Ձեզ օրվա գեղեցիկ ֆոտոշարքը և խորհուրդ տանք հետևել մեզ, քանի որ մենք ներկայացնելու ենք InFusion-ի հաջորդիվ հետաքրքիր փակ երեկոները։ Ի դեպ, շաբաթվա մյուս օրերին InFusion-ի դռները բաց են բոլոր ցանկացողների համար, Դու՛ք էլ կարող եք գալ այստեղ, համեղ սնվել, գործնական հանդիպումներ ունենալ, կամ հետաքրքիր թեմատիկ երեկոներ կազմակերպել` վստահ լինելով, որ այստեղ համահունչ է ամեն ինչ. թե՛ սպասարկումը, թե՛ առաջարկվող ուտեստներն ու խմիչքները, թե՛ մթնոլորտը։

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ