Աստղիկ Սաֆարյանը ԵՎ երեխաները

Հինգշաբթի, 28 Փետրվարի 2019 13:40

Փետրվարի 25-ին կայացավ ,,ԴՈՒԵՏ,, սիրելի աստղի հետ նախագծի ,,Երեխաները և Աստղիկ Սաֆարյանը,, համերգային ծրագիրը նորաբաց ,,ALBERT HALL,, -ում:

Սիրված երգչուհի Աստղիկ Սաֆարյանի երգերով հանդես եկան Միլենա Գևորգյանը, Յանա Սահակյանը, Արիաննա Հովհաննիսյանը, իսկ դուետներով հանդես եկան Միլուշիկը,Նատալին, Candy Angie-ին, Մելիսա Գևորգյանը, Սերգեյ Արզումանյանը, Ամալյա Հարությունյանը, Ժասմինը, Արմինե Խռոյանը, Հասմիկ Պետրոսյանը, Միլա Ջավադյանը: Գեղեցիկ պարային համար ներկայացրեց Dance Art Studio-ն:

Իսկ հատուկ հյուրերի շարքում էին Սաթին և Գոռ Համբարձումյանը, Անի և Ինա Մնացականյանները, Էրիկ Զաքյանը և Վիկտորյա Բալբուչակյանը, Ալյա և Մարիա Ադամյանները, պարուհի Կատրինը:

Համերգի կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ նախագծի հիմնական նպատակը հնարավորություն տալ սկսնակ երգիչ-երգչուհիներին հանդես գալ ավելի պրոֆեսիոնալ արտիստների հետ նույն բեմում, որը մեծ փորձառություն և նոր հմտություններ է տալիս նրանց՝ բեմում ճիշտ և գրագետ ներկայանալու համար:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ