MASTER CLASS ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Երեքշաբթի, 05 Մարտի 2019 16:22

<<Եղի՛ր նորաձև 2019-ին` ցուցաբերելով գրագետ և ճիշտ մոտեցում սեփական կազմվածքին>>: Նորաձևությանը պետք է հետևել, բայց երբեք չդառնալ նորաձևության գերին,- Ինչպե՞ս լինել նորաձև և ոճ թելադրել, ինչպե՞ս ընտրել ճիշտ գույներ, կտորներ, նախշեր, աքսեսուարներ։ Այս ու այլ հարցերի պատասխանները տվեցին մարտի 3-ին՝ Գոլդեն Փալասում տեղի ունեցած Մասթեր քլասի ժամանակ՝ ոճաբան Գայան և դիզայներ Կոշտոյանը։ Ոճաբան Գայան և դիզայները առաջին անգամ համատեղ անցկացրին ֆեյշն թրեյնինգ հետաքրքիր հագնվել ցանկացողների համար։

Տարիների ընթացքում հայ աղջիկները բավականին փոխվել են ու սկսել ավելի գրագետ ու ոճային հագնվել: Հայ աղջիկների մեծամասնությունն ուզում է լինել նորաձև և հագնվել հետաքրքիր: Հենց այդ պահանջարկն էլ հաշվի առնելով՝ Դիզայներն ու ոճաբանը որոշեցին անցկացնել թրեյնինգ և իրենց խորհուրդներով օգնել աղջիկներին ավելի գրավիչ տեսք ունենալ։

Գայան մասթեր քլասի շրջանակներում ներկայացրեց նյուանսներ (մանրուքներ)` կապված կառուցվածքի տեսակների, դիմաձևերի, գունային տեսակների շուրջ :

Ոճաբան Գայան օգնեց գտնել տարբեր կառուցվածքի տեր մարդկանց ճիշտ ընդգծել մարմնի առավելությունները` քողարկելով <<թերությունները>>:

Ոճաբանը և դիզայները խոսեցին գարնանային տենդենցների, Երեկոյան հագուստների ընտրության` ճիշտ աքսեսուարնեով համադրված, <<Ոճային տիպաժ>> հասկացության մատուցման մասին։

Խոսվեց հինգ ոճերի հիմնական խմբերի մասին և անցկացվեց թեստավորում։

2019-ին ակտուալ կլինի գրոտեսկային արտաքին տեսքը. այսինքն՝ <<օվերսայզը>>, որն արդեն մի քանի տարի է տարբեր սեզոններին տարբեր կերպ էր արտահայտվում, այս տարի կհասնի իր պիկին։ Նորաձև կլինեն հագուստի վրայի մեծ բանտերը, ալիքները, տիկնիկի կերպար հաղորդող դետալներն ու էլեմենտները, որոնց միջոցով կընդգծվի կանացիությունը։ Խոշոր, ինչպես նաև փայլուն դետալները <<must have>> են հագուստում, ու դրանք կարելի է համադրել ավելի շատ տղամարդու հագուստ հիշեցնող 80-ականների ոճով վերնաշապիկների ու պիջակների հետ>>։

Ոճաբանը նշեց , որ համատեղ ուժերով կազմակերպված ինստագրամյան, աղջիկների պահանջով, երկար սպասված MASTER CLASS-ը համարվում է կայացած։

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ