Բարի տարեդարձ` Բարի Տնակում

Երկուշաբթի, 01 Ապրիլի 2019 16:21

Մարտի 30-ին Բարի Տնակում ներկա էինք ամենաբարի ծնունդին։ Մեր գործընկերուհի Ռուբինա Գրիգորյանը որոշել էր ArmMod Fashion-ի և իր ծննդյան տարեդարձը նշել բարեգործական գեղեցիկ նախաձեռնությամբ։ Հյուրերին նախապես տեղեկացվել էր, որ ծննդյան նվերների փոխարեն հանգանակություն պետք է արվեր Բարի Տնակի 2-րդ մասնաշենքի կառուցման համար, որը մանկատանը ապրելու տարիքը լրացած հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց մայրիկների համար ժամանակավոր կացության և աշխատանքի վայր է ծառայելու։ Միջոցառման վայրը հատուկ էր ընտրված հենց Բարի Տնակի միջոցառումների սրահը, որպեսզի նախ հյուրերը տեղում տեսնեին և ծանոթանային ինչի համար էին բարեգործություն անում, և մյուս կարևոր պատճառն էլ այն էր, որ միջոցառումների սրահը գովազդվեր, որտեղ հետագայում, ով միջոցառում կամ ծննդյան տարեդարձ կազմակերպեր, վստահ լիներ, որ բարեգործություն է արել։ Իսկ հյուրերը, ինչպես նաև մենք, վստահորեն կարող ենք փաստել, որ իդեալական վայր էր ցանկացած հավաքույթի համար՝ շատ դրական, գեղեցիկ, պայծառ ու գունավոր, որտեղ այնքան հաճելի էր ու տրամադրող էր, որ չէինք ցանկանում հեռանալ։ Հաճելի երաժշտությունը ապահովել էր լավագույն Dj-ներից DONZ-ը, իսկ երեկոն գեղեցիկ ու ինտերակտիվ ձևով, հյուրերին անհատական մոտեցմամբ ու շնորհակալական ջերմ խոսքերով անցկացրեց հենց Ռուբինա Գրիգորյանը։ Նշենք նաև, որ դրսում անտանելի եղանակ էր. մառախուղ և ձյուն, իսկ ներսում խոստացված գարնանային ջերմ մթնոլորտը։ Հյուրերի կազմում էին գեղեցկուհի Իրինա Թովմասյանը, ,,Կողքիդ եմ,, ՀԿ֊ի հիմնադիրներ՝ Գայանե Պողոսյանը և Լիլիթ Հախինյանը, Go Travel-ի հիմնադիր Լիանա Սահակյանը, Միսս Հայուհի 2018՝ Արենա Զեյնալյանը, հայտնի մոդելներ՝ Մարիկա Թունյանը, Նարե Զաքարյանը, Սիրան Խաչատրյանը, Լիանա Իսրաելյանը, լուսանկարիչ Էդգար Մարտիրոսյանը, Li Voice վոկալ ստուդիայի հիմնադիր՝ Լիլիթ Գրիգորյանը, Cataleya Wellness Club-ի ոճաբան Ռիմա Սիմոնյանը, ,,Մուլտերի աշխարհ,, մանկական սրճարանի մենեջեր Լիլիթ Գևորգյանը, դիզայներ Ժենյա Ասատրյանը։ Օրվա կարևոր հյուրերից էր նաև փոքրիկ գեղեցկուհի Միլենան, ում ծննդյան օրն էր այդ օրը և Ռուբինան արդեն 2֊րդ տարին կրկին որոշել էր միասին նշել։ Քանի որ ծնունդը բարեգործական էր և մտերիմ ընկերներից կային նաև հարգելի պատճառներով բացականեր, նրանք սիրով փոխանցել էին հանգանակության գումարը՝ այդ թվում գեղեցկուհի Գոհար Հարությունյանը, դիզայներներ Նարե Բաբայանը և Մարինե Բալասանյանը, Image Code-ի մատնահարդար Թամարա Հովհաննիսյանը, Texart Print-ի տնօրեն Նարինե Մովսիսյանը , Davis' Gym-ի տնօրեն Դավիթ Կարախանյանը, ինչպես նաև Բարի Տնակի հիմնադիր Մարինա Ադուլյանը։ Արդյունքում Ռուբինա Գրիգորյանն իր բարի ծնունդի ժամանակ մեզ բոլորիս ոչ միայն գեղեցիկ պահեր ու հիշողություններ պարգևեց, այլև բարեգործության մասնիկ դարձրեց և 205 000 դրամ փոխանցվեց Բարի Տնակին։ Թող որ նման նախաձեռնությունները վարակիչ լինեն։ Բարությունը երբեք շատ չի լինում։

 

 

Հաճախ դիտվածները

  • Art Wine Tour
    Art Wine Tour

    Հետաքրքիր նորամուծություն մեր մայրաքաղաքում, որը հունիսի 2֊ին պաշտոնապես մեկնարկեց ամառային սեզոնի բացումը Nicetours-ի հետ միասին։

  • Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
    Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

    Թումանյանական տարվանն ընդառաջ, ոգեշնչված նրա հիասքանչ ստեղծագործություններով, Երևանի Շոկոլադի Գործարանը, չխախտելով ամենամյա ավանդույթը, այս տարի նույնպես հունիսմեկյան առիթով կազմակերպել է հայկական թեմատիկայով միջոցառում:

  • Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում
    Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում

    Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահները Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ փոքրիկների համար պատրաստել էին տարբեր հետաքրքիր միջոցառումներ, համեղ հյուրասիրություն և անակնկալ նվերներ:

  • June 1 - Pijama party at Panorama Resort
    June 1 - Pijama party at Panorama Resort

    Ուրախ տրամադրություն, վառ գույներ, հրաշք մանուկներ...

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ