Kids Fashion Day SS2019 - Part 1

Ուրբաթ, 12 Ապրիլի 2019 16:59

Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը: Այս անգամ այն անցկացվեց 2 ժամային հատվածով` հանդիսատեսին ներկայացնելով մայրաքաղաքի լավագույն բրենդային հագուստ֊սրահների և հայ դիզայներների տեսականիները, ինչպես նաև գեղեցիկ շոու ծրագիր՝ տարբեր արտիստների և մոդելների մասնակցությամբ:

Առաջին հատվածում ցուցադրությունը սկսվեց նախագծի մշտական գործընկեր ֆրանսիական Choupette բրենդի ոճային լուքերի ցուցադրությամբ, ապա շարունակվեց Monsoon, Royal Kids խանութ-սրահների, ինչպես նաև Elcano և Tetta Kids հայկական ապրանքանիշերի նորաձևության ցուցադրություններով՝ ամենաթիթիզ և ամենագեղեցիկ մոդելների մասնակցությամբ: Շոու ծրագիրն իրենց կատարումներով էլ ավելի գեղեցկացրեց մոսկվայաբնակ տաղանդավոր երգչուհի Մարգարիտա Օգանովան, պարուհի Մարի Ղազարյանը և իհարկե հրաշք փոքրիկ երգչուհիներ՝ Ալվինա և Մարիա Ադամյանները:

Ցուցադրությունը գրագետ ու շատ գեղեցիկ վարեց գեղեցկուհի Ստելլա Բաբայանը:

Ինչպես նշեցին կազմակերպիչներ Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը, նախագիծը բացի այն, որ շատ կարևոր գործառույթ է իրականցնում. ներկայացնելով քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահների հավաքածուները` հեշտացնում է շատ ու շատ զբաղված մայրիկների գործը, քանի ու նրանք կարողանում են տեսնել թե, որ խանութ-սրահներից ինչպիսի գեղեցիկ լուքեր կարող են ձեռք բերեն իրենց երեխաների համար, այն նաև իրական տոն է դառնում մասնակից երեխաների համար, ովքեր կտրվելով առօրյայից նախ գեղեցիկ ու ճիշտ դեֆիլեի են տիրապետում նախագծի մասնագետներ Մարիկա Թունյանի և Նարե Զաքարյանի մոտ, ապա դառնում շքեղ ցուցադրության գլխավոր հերոսները: Նախագիծը այնքան է սիրվել, որ օր օրի հետաքրքրվողների և գործընկերների թիվը աճում է: Իսկ հիմնադիրները նախագծի հաջողության գրավականը համարում են իրենց և ողջ թիմի սրտացավ ու բարեխիղճ աշխատանքը:

Համագործակցության համար հատուկ շնորհակալություն Cataleya Wellness Club-ին և Avtandil բրենդային խանութ-սրահին:

 

 

Հաճախ դիտվածները

  • Art Wine Tour
    Art Wine Tour

    Հետաքրքիր նորամուծություն մեր մայրաքաղաքում, որը հունիսի 2֊ին պաշտոնապես մեկնարկեց ամառային սեզոնի բացումը Nicetours-ի հետ միասին։

  • Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
    Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

    Թումանյանական տարվանն ընդառաջ, ոգեշնչված նրա հիասքանչ ստեղծագործություններով, Երևանի Շոկոլադի Գործարանը, չխախտելով ամենամյա ավանդույթը, այս տարի նույնպես հունիսմեկյան առիթով կազմակերպել է հայկական թեմատիկայով միջոցառում:

  • Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում
    Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում

    Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահները Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ փոքրիկների համար պատրաստել էին տարբեր հետաքրքիր միջոցառումներ, համեղ հյուրասիրություն և անակնկալ նվերներ:

  • June 1 - Pijama party at Panorama Resort
    June 1 - Pijama party at Panorama Resort

    Ուրախ տրամադրություն, վառ գույներ, հրաշք մանուկներ...

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ