4teen cafe and restaurant

Երեքշաբթի, 23 Ապրիլի 2019 07:45

Դիզայներական հետաքրքիր լուծումներ, գունային գեղեցիկ համադրություններ, շատ համեղ խոհանոց, ինտելեկտուալ և անիմացիոն խաղեր... ահա այսպիսինն է մանկապատանեկան նորաբաց 4teen սրճարան-ռեստորանը, որը նախորդ օրը պաշտոնապես բացեց իր դռները Չարենցի 22 հասցեում։ Իսկ հիմա առավել մանրամասն. սիրելի մայրիկներ, վստահ ենք, որ վերջին ժամանակահատվածում թինեյջերական տարիքի երեխայի տարեդարձ նշելը լուրջ խնդիր է եղել Ձեր համար, քանի որ արդեն հոգնել եք մանկական աղմկոտ սրճարաններից, խաղային ապարատներից և միանման շոուներից, բայց չեք էլ ցանկացել երեխայի տոնական օրը նշել մեծահասակների համար նախատեսված ռեստերանում։ Դե ուրեմն հիշեք այս անունը, քանի 4teen cafe & restaurant֊ը հենց այդպիսինն է. այստեղ Դուք կարող եք նշել Ձեր բալիկի տարեդարձը, դասարանական հավաքույթները կամ պարզապես գալ ու համեղ սնվել, քանի որ սրճարանը բաց է յուրաքանչյուր օր ժամը 11։00֊ից 24։00֊ն։ Տարեդարձի պլանավորման հարցը նույնպես կարող եք վստահել 4teen-ի պրոֆեսիոնալ անձնակազմին. թեմատիկ ձևավորում, համեղ տորթ և հատուկ Ձեր երեխայի նախասիրություններին համապատասխան ծրագիր։ Խաղավարն իր ինտելեկտուալ և անիմացիոն ծրագրով այնքան հետաքրքիր ու բովանդակալից կկազմակերպի Ձեր երեխայի տարեդարձը, որ այն դեռ երկար կհիշվի Ձեր հյուրերի կողմից։

Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական բացման արարողությանը, այն կազմակերպված էր ինչպես հարկն է. կարմիր ժապավեն, համեղ հյուրասիրություն, հայտնի եւ գեղեցիկ հյուրեր, տորթի կտրման արարողություն...

Հաստատությունը` 4teen cafe & restaurant

Հասցեն` Չարենցի 22

Հեռախոսահամարը` 044 14 14 41

 

 

4teen-ի ընդհանուր սրահում կարող են ընդունել մինչև 70 հյուրերի, որից բացի գործում է նաև փակ սրահ` նախատեսված ավելի փոքր ընկերական հավաքույթների համար։ Ի դեպ, այս գեղեցիկ սրճարան֊ռեստորանի ինտերիերի դիզայնը իրականացրել է Design DeLux Interier ընկերությունը:

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ