Սուրբ Զատիկ - Էնջլինա Բեջանյան

Երեքշաբթի, 23 Ապրիլի 2019 17:59

Սուրբ Զատկի տոնին նորաբաց Verev ռեստորանում տեղի ունեցավ փոքրիկ երգչուհի Candy Angie-ի (էնջլինա Բեջանյանի) Սուրբ Զատիկ տեսահոլովակի պրեմիերան, որը հենց նվիրված էր Զատկի տոնին։ Ամեն տոնին Candy Angie-ին պատրաստում է մի նոր անակնկալ իր հետևորդների համար։ Այս անգամ էլ փոքրիկ երգչուհին շնորհավորեց բոլորին Զատկի տոնի կապակցությամբ նման յուրօրինակ և գունեղ տեսահոլովակով։ Այս հիանալի երգի և տեսահոլովակի միտքը ծագել է Էլեն Բեջանյանի մոտ, ով Էնջիի մայրն է։ Հենց Էլենն էլ հանդիսանում է երգի խոսքերի հեղինակը, ինչպես նաև Candy Angie֊ի պրոդյուսերը։

Ի դեպ, Էնջին ապրիլի 1-ին է վերադարձել Պրագայի "Gold Europe" երգի միջազգային մրցույթից` գրավելով պատվավոր 2-րդ հորիզոնականը։ Առհասարակ այս փոքրիկը շատ ունի նման պատվավոր մրցանակներ, քանի որ սկսել է երգել երեք տարեկանից, երգել և խաղացել է USA-ի երաժշտական թատրոնում։ Այո՛, փոքրիկ երգչուհին իր վաղ մանկության տարիներն այնտեղ է անցկացրել, հետո վերադարձել է հայրենիք` շարունակելով արժանանալ տարբեր մրցանակների, պատվոգրերի և գովասանագրերի։ Երգչուհին ոչ միայն ունի վոկալային հիանալի տվյալներ, այլ նաև առանձնանում է իր գեղեցկությամբ. անցյալ տարի նա դարձել է "Միսս Հայաստան 2018"։ Չմոռանամ նշել նաև, որ Էնջելինա Բեջանյանը նաև վարում է 21TV-ի "Աստղային ժամ" հաղորդումը և վերջերս էլ հիանալի փորձ ունեցավ թատրոնում համերգային ծրագիր վարելով։ Տաղանդաշատ երգչուհին հանդես է գալիս նաև որպես մոդել` ներկայացնելով տարբեր դիզայներների և բրենդային սրահների հագուստներ։ Էնջին նաև մանկական նորաձևության ոլորտում ամենասիրված նախագծի Kids Fashion Day-ի մասնակիցն է։

Փոքրիկ երգչուհին հարցազրույցի ընթացքում նշեց, որ ունի նստակ նախագծեր, բայց դրանց մասին դեռ չի բարցրաձայնի, քանի որ դրանք անակնկալ են... Դե ինչ, հաջողություն մաղթենք մեր փոքրիկ տաղանդաշատ երգչուհուն և առաջարկենք օրվա ֆոտոշարքը, ինչպես նաև ներկայացնենք այն անձանց, առանց որոնց տեսահոլովակը անհնարին կլիներ`

"Սուրբ Զատիկ" երգի բառերի հեղինակ` Էլեն Բեջանյան

Երաժշտությունը` Օֆելյա Մկրտչյանի & Սյուզի Հարությունյանի

Գործիքավորումը` Վահան Նահապետյանի

Ռեժիսոր` Նելլի Պողոսյան

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ