Divident Dental Clinic

Շաբաթ, 27 Ապրիլի 2019 13:14

Հերթական անգամ Divident ստոմատոլոգիական կենտրոնը իրականացրեց բարեգործական միջոցառում։ Այս անգամ միջոցառումը ուղղված էր Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին բարեգործական ՀԿ-ին: Բարեգործական միջոցառման շրջանակներում տեղի ունեցան մի շարք ցուցադրական վիրահատություններ, որոնց ժամանակ կիրառվեցին մինչ օրս Հայաստանում չցուցադրված իմպլանտոլոգիական նոր մեթոդներ և նոր տեխնոլոգիաներ:

Հայաստանի ու Վրաստանի հայտնի ատամնաբուժական կլինիկաների ղեկավարներին ու աշխատակիցներին ներկայացվեց, թե մինչ օրս ինչ աշխատանքներ են իրականացվել երկու երկրներում իմպլանտոլոգիական նորարար մեթոդների ներդրման նպատակով: Այս ամենը հնարավոր էր շնորհիվ Divident ստոմատոլոգիական կլինիկայի համապատասխան հագեցվածության, մասնագետների բարձր որակավորման և սերտ համագործակցության գերմանական Bredent Medical ընկերության և Նյուրենբերգի ուսումնական կենտրոնի հետ։ Միջոցառմանը ներկա էին Bredent Medical ընկերության էքսպորտ մենեջեր Վոլֆգանգ Լեխները, Նյուրենբերգի ուսումնական կենտրոնի հիմնադիր Պրոֆեսոր Մանֆրեդ Լանգը։

Ողջ երեկոյի ընթացքում հարգարժան հյուրերը շրջեցին կլինիկայի տարածքով` իրենց հիացմունքը հայտնելով առաջարկվող բացառիկ ծառայությունների որակի վերաբերյալ։ Ինչպես նաև վայելեցին կենդանի հաճելի երաժշտություն, հյուրասիրվեցին և վայելեցին երեկոն։ Սիրով ներկայացնում ենք Ձեզ միջոցառման լուսանկարները և հիշեցնում Divident կլինիկայի հասցեն և հեռախոսահամարը։

091 32 23 32

Գյուլբենկյան 27/1

hello@divident.dental

 

 

Հաճախ դիտվածները

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ